Ավելի քան 26 հազար խախտում մեկ շաբաթում․ Պարեկները իրականացրել են լայնածավալ ստուգումներ
Հունիսի 22-ից 29-ը մայրաքաղաքում և մարզերում իրականացված ծառայության ընթացքում պարեկները հայտնաբերել են տասնյակ հազարավոր ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ։
Երևանում արձանագրվել է 5647 խախտում, իսկ 162 ավտոմեքենա տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Հայտնաբերվել է 199 ոչ սթափ վարորդ, 167 անձ՝ առանց վարորդական իրավունքի վկայականի, ինչպես նաև բազմաթիվ այլ խախտումներ՝ չամրակապված վարում, հեռախոսից օգտվել, ծխել վարելիս և այլ դեպքեր։
Մարզերում նույն ժամանակահատվածում հայտնաբերվել է 21168 խախտում, 334 մեքենա տեղափոխվել է հատուկ տարածք։ Գրանցվել են ոչ սթափ վարորդներ, արագության գերազանցումներ, տեխնիկական և փաստաթղթային խախտումներ, ինչպես նաև այլ իրավախախտումներ։
Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել և ոստիկանության բաժիններ է տեղափոխվել ընդհանուր 132 անձ։
Նմանատիպ հոդվածներ
Աբովյանում տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Աբովյան քաղաքում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ոստիկանությունը ձեռնարկել է անհրաժեշտ գործողություններ։ Այս մասին մեզ...
Թումանյանի թանգարանի մասնաշենքի քանդման և նորի կառուցման համար հատկացվել է ավելի քան 822 մլն դրամ
2023 թվականի սեպտեմբերից փակված Հովհաննես Թումանյանի թանգարանի 2-րդ մասնաշենքի քանդման և նոր շենքի կառուցման աշխատանքներ...
IMEI կոդերի պարտադիր գրանցում. Տնտեսական «սպիտակեցո՞ւմ», թե՞ տոտալ թվային վերահսկողություն
Auroranews.am-ի վերլուծություններով Հայաստանի կառավարությունը նախապատրաստում է բջջային հեռախոսների շուկայի արմատական վեր...
Ռուսաստանում բարձրանում է հասարակական տրանսպորտի ուղեվարձը
Վառելիքի դեֆիցիտով պայմանավորված երթուղիների կրճատումներից և աշխատանքային սահմանափակումներից հետո ՌԴ մարզերում սկսվել է...