Ֆրանսիայում ծայրահեղ շոգի պատճառով մահվան դեպքերն ավելացել են
Ֆրանսիայում արձանագրված անոմալ շոգ եղանակը հանգեցրել է մահացության ցուցանիշների բարձրացման, ինչի պատճառով երկրի առողջապահության նախարար Ստեֆանի Ռիստը հայտարարել է Փարիզի և հարակից շրջանների բոլոր հիվանդանոցների համար արտակարգ գործողությունների հատուկ ծրագրերի գործարկման մասին, հայտնում է BBC-ն։
Միևնույն ժամանակ, Մարսել քաղաքում ավտոմեքենայի մեջ գտնվող 18 ամսական երեխա է մահացել: Սա Ֆրանսիայում արձանագրված միակ դեպքը չէ. չորեքշաբթի օրը մեքենայի սրահում կյանքից զրկվել էր նաև երեք տարեկան մի երեխա, իսկ երկուշաբթի օրը նմանօրինակ ողբերգական դեպք էր պատահել երկու փոքրահասակ երեխաների հետ հարավում գտնվող Կարպենտրա քաղաքում։ Շոգ եղանակի մեկնարկից ի վեր Ֆրանսիայի տարածքում ջրահեղձ է եղել 55 մարդ, որոնց երկու երրորդը լողացել է փրկարարների հսկողությունից դուրս գտնվող ջրային գոտիներում։
Կիրակի օրվանից մինչև հինգշաբթի ընկած ժամանակահատվածում Իսպանիայում բարձր ջերմաստիճանի հետևանքով կյանքից զրկվել է 327 քաղաքացի, թեև այնտեղ տապն արդեն սկսել է մեղմանալ։ Զուգահեռաբար, Շվեյցարիայի սառցադաշտերը հետազոտող մասնագետները նշել են, որ մինչև երկուշաբթի ձմռան ամիսներին կուտակված ողջ սառցաշերտը, ամենայն հավանականությամբ, կհալվի։ Շվեյցարիայում բարձր ջերմաստիճան սովորաբար դիտվում է օգոստոսին, սակայն մասնագետներն ահազանգում են, որ սառցադաշտերի հալման ներկա արագությունը հասել է 2022 թվականի ռեկորդային ցուցանիշներին։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանում բարձրանում է հասարակական տրանսպորտի ուղեվարձը
Վառելիքի դեֆիցիտով պայմանավորված երթուղիների կրճատումներից և աշխատանքային սահմանափակումներից հետո ՌԴ մարզերում սկսվել է...
IMEI կոդերի պարտադիր գրանցում. Տնտեսական «սպիտակեցո՞ւմ», թե՞ տոտալ թվային վերահսկողություն
Auroranews.am-ի վերլուծություններով Հայաստանի կառավարությունը նախապատրաստում է բջջային հեռախոսների շուկայի ար...
Ամիրյան փողոցն այսուհետ կրելու է Պապ թագավորի անունը
Երևանի ավագանու նիստում ընդունվեց որոշում, ըստ որի մայրաքաղաքի Ամիրյան փողոցն այսուհետ կրելու է Պապ թագավորի անունը։Նախա...
Գերմանիայում ցմահ ազատազրկման են դատապարտել Մագդեբուրգի սուրբծննդյան տոնավաճառի վրա հարձակված տղամարդուն
Գերմանիայի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել մի տղամարդու 2024 թվականին Մագդեբուրգի սուրբծննդյան տոնավաճառի վրա հար...