Միջնորդել էինք առանձնացնել մեր դիմումը, բայց մերժվել ենք. Բաղդասարյան
Սահմանադրական դատարանում ընթանում է հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը, հայտնում է factor.am-ը։
«ԴՕԿ» կուսակցության ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանը հայտարարեց, որ դատարանի ամբողջական կազմով գործի քննության վերաբերյալ դիրքորոշում չունի՝ նշելով, որ դա, իր գնահատմամբ, էական ազդեցություն չի ունենա գործի ելքի վրա։ Միաժամանակ նա հայտնեց, որ կուսակցությունը միջնորդել էր «ԴՕԿ»-ի դիմումը առանձնացնել վարույթից, սակայն այդ միջնորդությունը աշխատակարգային որոշմամբ մերժվել է։
«Մենք եզակի քաղաքական ուժն էինք, որը դիմումում նշել էր և՛ վարչական ռեսուրսի կիրառումը, և՛ ընտրակաշառքը՝ որպես ընտրությունների անվավեր ճանաչման հիմքեր։ Այդ պայմաններում դիմումի միավորված վարույթով քննությունը, մեր կարծիքով, կարող է առնչություն ունենալ արդարության շահի հետ»,- ասաց նա։
Նմանատիպ հոդվածներ
ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները
Auroranews.am-ի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհա...
Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվեց
Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի կալանքը փոխարինվել է վարչական հսկողության Վերաքննիչ դատարանն այսօր՝ հունիսի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Միքայել Խաչատրյանը պարզաբանել է ծեծկռտուքի ժամանակ շիշ նետելը
ՔՊ խմբակցության անդամ Միքայել Խաչատրյանը պարզաբանել է, թե ինչու է ծեծկռտուքի ընթացքում շիշ նետել Գրիգոր Իսկանդարյանի ուղ...
Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի դաշնակիցներից հավատարմություն է պահանջում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է հավատարմություն տեսնել ՆԱՏՕ-ի դաշնակիցներից Սպիտակ տանը Դաշինքի գ...