Հայկական ծաղիկների՝ եվրոպական շուկա արտահանման հեռանկարները քննարկվել են Հաագայում
Հունիսի 25-ին Նիդերլանդներ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ կլոր-սեղան քննարկմանը։
Միջոցառումը կազմակերպվել էր Նիդերլանդներում ՀՀ դեսպանության կողմից, և դրան ներկա էին Նիդերլանդների ԱԳ ու գյուղատնտեսության նախարարությունների, հայկական և նիդերլանդական ծաղիկ արտադրող, լոգիստիկ և բրոկերային ընկերությունների, ինչպես նաև նիդերլանդական Royal Flora Holland ծաղիկների աճուրդի ներկայացուցիչներ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Քննարկման մասնակիցները կարևորել են երկարաժամկետ ու փոխշահավետ համագործակցության ձևավորումը, ինչպես նաև հնարավորինս մեծ թվով ջերմոցային տնտեսությունների ներգրավումը արտահանման գործընթացներում։ Անդրադարձ է կատարվել ոլորտի զարգացմանն ուղղված պետական աջակցության ծրագրերին և կառավարության կողմից տրամադրվող օժանդակության հնարավորություններին։ Հունիսի 26-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը այցելել են նաև Royal Flora Holland-ի գլխամաս և Նիդերլանդների երկու խոշոր ծաղիկ արտադրող ընկերություններ՝ տեղում աճուրդի ընթացակարգերին ծանոթանալու և Հայաստանի ընկերությունների հետ համագործակցությունը ընդլայնելու հնարավորությունները քննարկելու նպատակով։
Նմանատիպ հոդվածներ
ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները
Auroranews.am-ի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհա...
Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվեց
Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի կալանքը փոխարինվել է վարչական հսկողության Վերաքննիչ դատարանն այսօր՝ հունիսի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Միքայել Խաչատրյանը պարզաբանել է ծեծկռտուքի ժամանակ շիշ նետելը
ՔՊ խմբակցության անդամ Միքայել Խաչատրյանը պարզաբանել է, թե ինչու է ծեծկռտուքի ընթացքում շիշ նետել Գրիգոր Իսկանդարյանի ուղ...
Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի դաշնակիցներից հավատարմություն է պահանջում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է հավատարմություն տեսնել ՆԱՏՕ-ի դաշնակիցներից Սպիտակ տանը Դաշինքի գ...