ԱԱԾ-ն արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴ
Ազգային անվտանգության ծառայությունն արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴ` իրենց հոգևոր ծառայությունը շարունակելու համար։ Տեղեկությունը հայտնում է լրագրող Սյուզի Բադոյանը։
Լրագրողը նշել է նաև, որ քահանաները Վորոնեժի և Իժևսկի հայկական եկեղեցիների հոգևոր սպասավորներն են։
Ավելի ուշ լրագրողը հայտնել է, որ խոսել է Տեր Երեմիայի հետ, որը Իժևսկի հայկական եկեղեցու հոգևոր սպասավորն է։ Քահանան ասել է, որ այո, իրենք չեն կարող վերադառնալ ՌԴ, քանի որ ինքն էլ, Վորոնեժի հոգևոր սպասավորն էլ Հայաստան կարճատև այցի օրերին ծանուցում են ստացել` 25-օրյա վարժական հավաքներին տանելու մասին: Ներկայացել են Զինկոմիսարիատ, պատրաստակամ են ծառայել Հայրենիքին 2-րդ անգամ:
Ըստ լրագրողի, ՊՆ ծառայողները քահանաներին հասկացրել են ճար չունեք, վերադարձն արգելված է: Ու հենց այսօր` հունիսի 23-ին պիտի մենկնեն ծառայության։ Երկու քահանաներն էլ նախկին գնդերեցներ են: Հիշեցնենք, որ ԶՈՒ գնդերեցների ստորաբաժանումը լուծարվեց նախարար Սուրեն Պապիկյանի որոշումից հետո:
Նմանատիպ հոդվածներ
Լավ նորություն՝ վարելու իրավունքից զրկվածների համար․ ԱԺ-ն ընդունեց նոր նախագիծը
Ազգային ժողովը այսօր ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։Հիշեցնենք, որ նախագծո...
Պահանջվում է՝ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն ներողություն խնդրի Գագիկ Ծառուկյանից․ «Հետք»-ը մանրամասնում է
Դատարանը վարույթ է ընդունել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, պատգամավորի թեկնածու Գագիկ Ծառուկյանի հայցն ընդդե...
Ռուս գեներալի շոկային հայտարարությունը՝ Ադրբեջանի վերաբերյալ․ ինչ է սպասվում
ՌԴ ցամաքային զորքերի նախկին գլխավոր հրամանատարի տեղակալ, պահեստազորի գեներալ-լեյտենանտ Եվգենի Բուժինսկին զգուշացրել է, ո...
Զելենսկին արձագանքել է Հայաստանի հասցեին Պուտինի հնչեցրած հայտարարություններին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանի ղեկավարության կողմից Հայաստանի հասցեին հնչող վերջին...