Զարուհի Փոստանջյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի
Զարուհի Փոստանջյանը դատարանից պահանջում է պարտավորեցնել Նիկոլ Փաշինյանին հերքել պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող տվյալները, հրապարակայնորեն ներողություն խնդրել, ինչպես նաև ներկայացրել է փոխհատուցման պահանջ։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ ներկայացված հայցը երեկ մակագրվել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Սարգիս Երիցյանին։ Հայցը վարույթ ընդունելու վերաբերյալ տեղեկություն դեռևս առկա չէ։
Հիշեցնենք, որ շուրջ մեկ ամիս առաջ՝ նախընտրական քարոզարշավի ամփոփման օրը՝ մայիսի 18-ին, Նիկոլ Փաշինյանը Մերգելյանի այգում հայտարարություններ էր հնչեցրել Զարուհի Փոստանջյանի հասցեին։
«Զարուհի, ի՞նչ ես խոսում… Ռոբերտին ու Սերժին ծախված ստահակ, չես էլ ամաչում, գետինը մտնես: Դու ո՞վ ես ընդհանրապես. էժա՛ն, էժա՛ն, գնա Վարդանիկին պաշտպանի, էժանի մեկը, կաշառակեր ստահակ… »,- հայտարարել է նա՝ հավելելով, որ եթե այդ գործիչները ժամանակին չգնային նախապես գործարքի, ապա հեղափոխությունը կլիներ ոչ թե 2018-ին, այլ շատ ավելի վաղ»,- հայտարարել էր Փաշինյանը, ապա, դիմելով Փոստանջյանին, նշել․ «Ընդհանրապես հետո պարզվեց, որ դու, քո շեֆը՝ Րաֆֆին, Ռոբին ու Սերժին ծախված եք։ Ժողովրդին առաջնորդում էիք գիտակցված դեպի կործանում։ Դու, Լևոնը, Րաֆֆին, Վազգենը, մյուսները ծախված ընդդիմության ներկայացուցիչներ եք, դուք վճարվել եք Սերժից ու Ռոբից, որ ժողովրդին ամեն անգամ տանեք պարտության։ Այդ հեղափոխությունը 2018-ին չէր լինի, այլ կլիներ 2003-2004-ին, եթե Լևոնը, Րաֆֆին, Վազգենը, Զարուհին և իրենց նման ստահակները նախապես գործարքի տարած չլինեիք ժողովրդին։ Ձեր ամբողջ շայկան վճարվել է, դուք հացկատակների խումբ եք, որ էս ժողովրդին ամեն անգամ տարել է դեպի պարտություն»։
Նմանատիպ հոդվածներ
Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է ընդդիմադիրների բացակայությանը
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 17-ի նիստին անդրադարձել է խորհրդարանի լիագումար նիստից ընդդիմադիր խմբակցությունն...
Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի հողամասի սեփականության իրավունքը
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին պատկանող՝ Ծաղկաձորի ճոպանուղու տարածքում գտնվող 225,1 հեկտար մակերեսով և 36,4 միլի...
Ո՞ր մարզն է ամենաակտիվը մասնակցում ընտրություններին
Ժամը 17:00-ի դրությամբ հանրապետությունում քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 48.92 %-ը, ին...
Հանցագործության մասին չհայտնած անձը ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեում ստացված հաղորդման հիման վրա, ըստ որի Հ.Ս.-ն հստակ իմանալով նախապատրաստվող հանցագործության մասին՝ ա...