Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի հողամասի սեփականության իրավունքը
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին պատկանող՝ Ծաղկաձորի ճոպանուղու տարածքում գտնվող 225,1 հեկտար մակերեսով և 36,4 միլիարդ դրամ արժողությամբ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր է ճանաչվել։
Դատախազության փոխանցմամբ՝ դատարանն արձանագրել է, որ տվյալ հողամասը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին հատկացվել է «ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, ինչի պատճառով չէր կարող համարվել, որ հիշյալ կազմակերպության սեփականության իրավունքը նշված հողամասի նկատմամբ առաջացել է։ Դատական ակտի օրինական ուժ ստանալուց հետո հողամասի նկատմամբ կձևակերպվի Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը։
Հարկ է հավելել նաև, որ ՀԱՕԿ նախագահի պաշտոնը զբաղեցնում է Գագիկ Ծառուկյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ո՞ր մարզն է ամենաակտիվը մասնակցում ընտրություններին
Ժամը 17:00-ի դրությամբ հանրապետությունում քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 48.92 %-ը, ին...
Հանցագործության մասին չհայտնած անձը ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեում ստացված հաղորդման հիման վրա, ըստ որի Հ.Ս.-ն հստակ իմանալով նախապատրաստվող հանցագործության մասին՝ ա...
Ալեն Սիմոնյանը դիմել է պատգամավորներին մանդատների և ադրբեջանցիների վերադարձի թեմայով
Ալեն Սիմոնյանը հարցադրումներ է ուղղել պատգամավորներին՝ մանդատներ վերցնելու և 300 000 ադրբեջանցիների գալու վերաբերյալ հայ...
Պահանջվում է՝ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն ներողություն խնդրի Գագիկ Ծառուկյանից․ «Հետք»-ը մանրամասնում է
Դատարանը վարույթ է ընդունել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, պատգամավորի թեկնածու Գագիկ Ծառուկյանի հայցն ընդդե...