Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի բուսաբանական այգի, որտեղ ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին:
Նիկոլ Փաշինյանին ուղեկցել են Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Արմեն Փամբուխչյանը և այլ պատասխանատուներ: Շրջայցի ընթացքում վարչապետին ներկայացվել է, որ պուրակը կառուցվում է շուրջ 50 հա տարածքում: Արդեն կառուցվել են ճեմուղին և հեծանվուղին, վերանորոգվում են կասկադային աստիճանահարթակները: Ճեմուղիների ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 30 հզ քմ:
Ճեմուղիներին կից կառուցվում են հեծանվուղիներ՝ մոտ 3.5 կմ ընդհանուր երկարությամբ: Նախատեսվում է տնկել մոտ 16 հզ ծառ և թուփ, կառուցել արհեստական լճակ: Անցկացվում է 20 կմ ոռոգման նոր համակարգ, կառուցվում պոմպակայան, որոնք հնարավորություն կտան ապահովել ոչ միայն «Կյանքի պուրակ»-ի, այլև ամբողջ այգու բուսականության խնամքը: Արդիականացվում է նաև արտաքին լուսավորությունը: Բոլոր ճեմուղիներում մոնտաժվել է լուսավորության նորցանց՝ 350 պուրակային հենասյուն: Իրականացվող աշխատանքների շրջանկում հիմնանորոգվել է նաև Ծարավ Աղբյուր փողոցին հարող մոտ 900 մետր մայթը: Գլխավոր մուտքի մոտ նախատեսված է ավտոկայանատեղի՝ նախատեսված 280 մեքենայի համար: Նաև նախատեսված է փոքր ավտոկայանատեղի՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար:
Վերանորոգվում է նախկին գլխավոր մուտքը: «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների համար պետական բյուջեից հատկացվել է 5 մլրդ 26 մլն դրամ: Շրջայցի ընթացքում արձանագրվել են շինաշխատանքների և նախագծի հետ կապված որոշ խնդիրներ: Վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է առանձնակի ուշադրություն դարձնել շինարարական աշխատանքների որակին և կատարել անհրաժեշտ շտկումներ, այդ թվում՝ նախագծում, և այն առաջիկայում ներկայացնել քննարկման:
Նմանատիպ հոդվածներ
Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է ընդդիմադիրների բացակայությանը
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 17-ի նիստին անդրադարձել է խորհրդարանի լիագումար նիստից ընդդիմադիր խմբակցությունն...
Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի հողամասի սեփականության իրավունքը
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին պատկանող՝ Ծաղկաձորի ճոպանուղու տարածքում գտնվող 225,1 հեկտար մակերեսով և 36,4 միլի...
Ո՞ր մարզն է ամենաակտիվը մասնակցում ընտրություններին
Ժամը 17:00-ի դրությամբ հանրապետությունում քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 48.92 %-ը, ին...
Հանցագործության մասին չհայտնած անձը ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեում ստացված հաղորդման հիման վրա, ըստ որի Հ.Ս.-ն հստակ իմանալով նախապատրաստվող հանցագործության մասին՝ ա...