Ռոբերտ Քոչարյանը և օլիգարխները պետք է ջախջախվեն. Փաշինյան
Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սա միայն ընտրություն չէ, այլ երեխաների հեղափոխություն է, և նրանց ապագային սպառնացող ցանկացած վտանգ պետք է հենց բնում ջարդուփշուր արվի։
Ելույթ ունենալով Ազգային ժողովի ամբիոնից՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այդ սպառնալիքներն ունեն անուններ՝ Ռոբերտ Քոչարյան, կալուգացի օլիգարխ և բելառուսամետ օլիգարխ, որոնք պետք է ջախջախվեն իրենց բնում։
Նա ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներին, ովքեր համաձայն չեն իր գծի հետ, կոչ է անում երկրում հեղափոխություն անել և փոխել կառավարությունը։ Հիշեցնելով 24 թվականին իր ասած խոսքերը՝ նա նշեց, որ Ղարաբաղի շարժումը չի շարունակվել, և ով համաձայն չէ, իրեն է ուղղված կոչը. ընդդիմությունը չէ, որ կոչ է անում փողոց դուրս գալ, այլ ինքը։
Վարչապետը շեշտեց, որ կալուգացի օլիգարխին, Ռոբերտ Քոչարյանին ու բելառուսացուն անհատապես է ջախջախելու, ինչպես նաև հասցեական, բոլոր հնարավոր միջոցներով ջախջախելու է նրանց շոշափուկներն ու մետաստազները։
Փաշինյանը հավելեց, որ Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր համաձայն չեն, հենց այսօրվանից թող դուրս գան փողոցներ ու հեղափոխություն անեն, քանի որ այս գործընթացը ուրիշ ձևով կանգնեցնելու հնարավորություն չկա։