Ո՞ր ընդդիմադիր ուժերն են կորցրել ընտրազանգվածը․ 2026-ի և 2021-ի քվեարկությունների համեմատությունը
2021 թվականի հունիսի 27-ին կայացած խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 241 հազար 997 ՀՀ քաղաքացի, իսկ արդեն այս տարվա խորհրդարանական ընտրությանը, որը տեղի ունեցավ հունիսի 7-ին, քվեարկության է մասնակցել 1 միլիոն 477 հազար 736 ՀՀ քաղաքացի։ «Փաստինֆո»-ն ներկայացնում է, թե 2021 և 2026 թվականներին ընդդիմադիր քաղաքական ուժերն ընդհանուր առմամբ որքան քվե են ստացել քաղաքացիներից։
Այսպես՝ 2021 թվականին հիմնական ընդդիմադիր քաղաքական ուժերը եղել են «Հայաստան» դաշինքը, «Պատիվ ունեմ» դաշինքը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ 2021 թվականին «Հայաստան» դաշինքը ստացել է 269 հազար 481 քաղաքացու քվե, արդեն այս տարի՝ 2026-ին դաշինքը ստացել է 145 հազար 113 քվե։ Էական է, որ այս տարի «Հայասատան» դաշինքի ստացած քվեները էականորեն նվազել են։
Հաջորդիվ «Պատիվ ունեմ» դաշինքն է, որն այս տարի չի մասնակցել ընտրություններին։ 2021 թվականին «Պատիվ ունեմ»-ը ստացել էր 66 հազար 650 քվե։
Ինչ վերաբերում է «Բարգացվաճ Հայաստան» կուսակցությանն, ապա նշենք, որ 2021 թվականին կուսակացությունն ավելի քիչ քվե է ստացել, քան այս տարի։ 2021-ին ԲՀԿ-ի օգտին քվեարկել էր 50 հազար 444 ընտրող, իսկ արդեն այս տարի՝ 58 հազար 378։
Ինչ վերաբերում է 2026 թվականի ընտրություններին, ապա նշենք, որ այս տարվա «նորությունը» «Ուժեղ Հայաստան» դաշինքն էր, որը ստացել է 340 հազար 88 քվե։
Ընդհանուր առմամբ՝ «Ուժեղ Հայաստանն» ու «Հայաստան» դաշինքները ստացել են 485.201 ձայն, ինչն էականորեն շատ է 2021 թվականին երկու հիմնան ընդդիմադիր ուժերի ստացած ձայներից, որը կազմել է 336.131։
Եթե հավելում ենք նաեւ ԲՀԿ-ի քվեները,ապա վստահաբար կարող ենք ասել, որ այս տարի ընդդիմությունն ավելի շատ քվե է ստացել։ Տարբեր դիտորդների կարծիքով՝ «Ուժեղ Հայաստանը» ձայներ է վերցրել «Հայաստան» դաշինքի ընտրազանգվածից, բայց նաեւ կարողացել ակտիվացնել համեմատաբար անտարբեր կեցված որդեգրած, բայց գործող իշխանությունից դժգոհ ընտրազանգվածին։
Ի դեպ, այս տարի նվազել է նաև «Լուսավոր հայաստան» կուսակցության ստացած ձայները։ Եթե 2021 թվականի կուսակցությունը ստացել է 15 հազար 591 քվե, ապա այս տարի՝ 7 հազար 258-ն են։
Փոխարենն այս ընտրություններն աչքի են ընկել վատ կազմակերպմամբ, բացի այդ՝ շուրջ 4 անգամ մեծ թիվ են կազմել անվավեր քվեաթերթիկները։
Նշենք, որ անվավեր քվեաթրթիկներն այս տարի ևս շատ են եղել։ Դրանց թիվը կազմել է 17 հազար 97-ը, իսկ 2021-ին՝ 4 հազար 593։