Ռուսաստանից սենսացիոն հայտարարություններ՝ ինչ է սպասվում Երևանին
Ռուսական պետական և խոշոր լրատվամիջոցները լայնորեն անդրադարձել են Հայաստանում հունիսի 7-ին կայացած ԱԺ ընտրությունների նախնական արդյունքներին՝ դրանք ներկայացնելով քաղաքական ու գործընթացային քննադատական դիտարկումներով։ Ռուսական աղբյուրներում նշվում է՝ ընտրարշավի ընթացքում և քվեարկության օրերին եղել են ընդդիմադիր գործիչների ձերբակալություններ։ Այդ ֆոնը օգտագործվում է որպես փաստարկ, որ ընտրական մրցակցությունը եղել է ոչ հավասար պայմաններում։
«РИА Новости»-ն և այլ աղբյուրներ մեջբերում են ռուս դիտորդների հայտարարությունները, ըստ որոնց՝ քվեարկության և հաշվարկի ընթացակարգերը բարդացված են, ինչի հետևանքով ընտրական հանձնաժողովների անդամները շփոթվել են՝ ձայների հաշվարկի և արձանագրությունների լրացման ընթացքում։
ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների արձագանքները նույնպես չուշացան․
ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը նշել է․ «Ընտրությունները Հայաստանում կարող են արագացնել Երևանի շրջադարձը և Գյումրիի շուրջ վեճը»։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է «Ակնհայտ է հայ հասարակության խնդրանքը ռուս-հայկական կապերի զարգացման և եվրասիական ինտեգրացիոն կառույցներում Հայաստանի հետագա գտնվելու վերաբերյալ»։
Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը նշել է, որ ընտրությունները, որտեղ, ըստ նրա, փորձ է արվում «չեզոքացնել մրցակիցներին», դժվար է լիովին լեգիտիմ համարել։
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ հայտարարել է․ « Կրեմլը ձեռնպահ է մնում Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների պաշտոնական գնահատականից մինչև վերջնական արդյունքների հրապարակումը, սակայն արձանագրում է քվեարկության ընթացքում թույլ տրված խախտումների վերաբերյալ հաղորդումները »
Այսպիսով, ռուսական մամուլը ՀՀ ԱԺ հերթական ընտրությունների վերաբերյալ շեշտադրում է ոչ միայն արդյունքների ներկայացումը, այլև այն ընկալումը, որ ընտրական գործընթացը ուղեկցվել է համակարգային խնդիրներով և վիճարկվող լեգիտիմության շուրջ քննարկումներով, ինչը ձևավորում է նրանց հիմնական մեկնաբանությունների առանցքը։ Հավելենք՝ ռուսական մամուլում գերակշռում են քննադատական շեշտադրումները։
Նմանատիպ հոդվածներ
Դանիել Իոաննիսյանի ուշագրավ հայտարարությունը՝ ընտրությունների արդյունքների վերաբերյալ
«Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը հայտնել է․«Չկա հաշվարկի ժամանակ գեթ մեկ քվե գողացված կամ կեղծված լինելու...
ԵՄ-ի անսպասելի որոշումը՝ Հայաստանի վերաբերյալ․ 10 հազար ծաղիկ կարտահանվի
Խոսել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառված վերջին սահմանափակումների մասին՝ հայտ...
Զելենսկին արձագանքել է Հայաստանի հասցեին Պուտինի հնչեցրած հայտարարություններին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանի ղեկավարության կողմից Հայաստանի հասցեին հնչող վերջին...
«Դոսյե»-ի գաղտնազերծած բացառիկ փաստաթղթերը՝ բացահայտվել է՝ ինչ է ծրագրվել Փաշինյանի դեմ
«Դոսյե» պերբերականն անդրադարձել է Ռուսաստանի միջամտությանը 2026 թ. հունիսին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությանը: Հրա...