Պապոյանը՝ ընտրությունների արդյունքների մասին
Մենք քաղաքացիներից ավելի ուժեղ մանդատ ենք ստացել: 2021 թվականին «Քաղաքացիական պայմանագրին» քվեարկել է 688 հազար 761 ՀՀ քաղաքացի, 2026-ին մեզ քվեարկել է 727 հազար 160 քաղաքացի, այսինքն՝ 38 հազար 399 ձայնով ավելի: Դա նշանակում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ավելի ուժեղ մանդատ է ստացել, և 2026 թվականին ավելի մեծ ժողովրդականություն ունի: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Անդրադառնալով քվեարկության արդյունքներին և վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ քվեարկությունից հետո՝ ժամեր անց, ընտրությունների արդյունքը հրապարակելուն, Պապոյանը նշեց. «Ինչ քվեարկվել է, նույնկերպ պահպանվել է: Եթե որևէ մեկը կասկածում է, կարող է գնալ, ցանկացած տեղ բողոքարկել և հաշվել: Դե կտեսնեք դրա արդյունքում, օրինակ, «Քաղաքացիական պայմանագրի» ձայները կավելանա՞ն, թե՞ չէ: Իմ կարծիքով՝ կավելանան»:
Գևորգ Պապոյանը նաև հայտարարեց՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մանդատը բավարար է, որպեսզի «պատերազմի եռագլուխ կուսակցության ղեկավարությունը երկար տարիներ անցկացնի բանտում»:
«Մենք չէիք գնացել հաղթելու, որ, օրինակ՝ իրականացնենք տնտեսական այս քաղաքականությունը: Մենք գնացել էինք հաղթելու, որովհետև եթե մենք չհաղթեինք, լինելու էին պատերազմ, անկախության կորուստ: Պետությունը փրկելու հարց էր»,- հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Նմանատիպ հոդվածներ
Դանիել Իոաննիսյանի ուշագրավ հայտարարությունը՝ ընտրությունների արդյունքների վերաբերյալ
«Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը հայտնել է․«Չկա հաշվարկի ժամանակ գեթ մեկ քվե գողացված կամ կեղծված լինելու...
ԵՄ-ի անսպասելի որոշումը՝ Հայաստանի վերաբերյալ․ 10 հազար ծաղիկ կարտահանվի
Խոսել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառված վերջին սահմանափակումների մասին՝ հայտ...
Զելենսկին արձագանքել է Հայաստանի հասցեին Պուտինի հնչեցրած հայտարարություններին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանի ղեկավարության կողմից Հայաստանի հասցեին հնչող վերջին...
«Դոսյե»-ի գաղտնազերծած բացառիկ փաստաթղթերը՝ բացահայտվել է՝ ինչ է ծրագրվել Փաշինյանի դեմ
«Դոսյե» պերբերականն անդրադարձել է Ռուսաստանի միջամտությանը 2026 թ. հունիսին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությանը: Հրա...