Կարան տանեն տան, լցնի իր գլխին. ԿԸՀ նախագահի՝ կոշտ պատասխանը
Մինչև քվեարկությունը վարչական ռեսուրսի կիառման վերաբերյալ բոլոր դիմումները միանգամից հասցեագրել ենք դատախազություն։ Այս մասին, այսօր՝ հունիսի 8–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։
Նրա խոսքով՝ դատախազի պատասխանն են ստացել, որին ընթացք է տրվել։
Ինչ վերաբերում է ահազանգերին, որ ընտրողներից պահանջել են, որ քվեաթերթիկները դուրս բերեն իրենց հետ, որ ապացուցվի, որ այդ անձը քվեարկել է կոնկրետ այդ ուժին, Հովակիմյանն ասել է.
«Մեր քվեարկության կարգը հնարավորություն է տալիս ով քանի հատ, ինչ քվեաթերթիկ ուզում է, տանեն, տան նրան, ով ուզել է՝ վերցնի, չգիտեմ՝ կլցնի գլխին։ Քվեախցի գրպանիկում բոլոր քվեաթերթիկներից լեփ–լեցուն է։ Եթե իրենից ուզել են, որ դուրս բերի քվեաթերթիկները, մարդը կարող է այդ գրպանիկից հանել իր ուզած քվեաթերթիկը ու դա օգտագործել»,- ասել է նա։
Դիտարկմանը, որ ընտրողը այդքան ժամանակ չի տրամադրելու, որ էդ գրպանիկի մեջ «քուջուջ անի», ԿԸՀ նախագահն ասել է.
«Եթե քաղաքացին դա չի անում, ուրեմն սուտ է, թե այդ քաղաքացին ճնշման ներքո է։ Համակարգը քաղաքացուն հնարավորություն է տալիս լիարժեք գաղտնի քվեարկել և ոչ ոք չի կարող իմանալ։ Սա առաջվա գրիչով քվեարկությունը չի, որ քվեարկածը տային, ասեին՝ դատարկը վերադարձրու։ Այդ դեպքում քաղաքացուն մնալու էր մի բան՝ քվեաթերթիկն անվավեր դարձնելը»,- ասել է ԿԸՀ նախագահը։
Նմանատիպ հոդվածներ
Դանիել Իոաննիսյանի ուշագրավ հայտարարությունը՝ ընտրությունների արդյունքների վերաբերյալ
«Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը հայտնել է․«Չկա հաշվարկի ժամանակ գեթ մեկ քվե գողացված կամ կեղծված լինելու...
ԵՄ-ի անսպասելի որոշումը՝ Հայաստանի վերաբերյալ․ 10 հազար ծաղիկ կարտահանվի
Խոսել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառված վերջին սահմանափակումների մասին՝ հայտ...
Զելենսկին արձագանքել է Հայաստանի հասցեին Պուտինի հնչեցրած հայտարարություններին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանի ղեկավարության կողմից Հայաստանի հասցեին հնչող վերջին...
«Դոսյե»-ի գաղտնազերծած բացառիկ փաստաթղթերը՝ բացահայտվել է՝ ինչ է ծրագրվել Փաշինյանի դեմ
«Դոսյե» պերբերականն անդրադարձել է Ռուսաստանի միջամտությանը 2026 թ. հունիսին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությանը: Հրա...