Հայտնի է՝ Մոսկվայից ընտրությունների համար Հայաստան ժամանած քաղաքացու խափանման միջոցը
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Զվարթնոց օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակայանին մոտ 3 ժամ քննելուց հետո մեղադրանք են առաջադրել եւ խափանման միջոց ընտրել բացակայելու արգելքը։
Հիշեցնենք,որ «Շանթ»-ի հետ զրույցում ընտրությունների առիթով Երևան ժամանած Հովհաննես Սահակյանը հայտնել էր, որ Մոսկվայից եկել են մասնակցելու քվեարկությանը և նույն օրը պատրաստվում են վերադառնալ։
«Մոսկվայից եկել ենք ընտրենք, երեկոյան 7-ին հետ ենք վերադառնում»,- ասել էր նա։
Հիշեցնենք՝ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ կոմիտեում ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման համաձայն՝ Հ. Ս.-ն, ըստ նախնական տվյալների, տեղեկացված լինելով նախապատրաստվող հանցագործության մասին, այդ մասին չի հայտնել ՀՀ իրավասու մարմիններին։ Հաղորդման հիման վրա ՀՀ Քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 473-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (հանցագործության մասին չհայտնելը)։ Քննիչի որոշմամբ Հ. Ս.-ն ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է։
Նմանատիպ հոդվածներ
Դանիել Իոաննիսյանի ուշագրավ հայտարարությունը՝ ընտրությունների արդյունքների վերաբերյալ
«Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը հայտնել է․«Չկա հաշվարկի ժամանակ գեթ մեկ քվե գողացված կամ կեղծված լինելու...
ԵՄ-ի անսպասելի որոշումը՝ Հայաստանի վերաբերյալ․ 10 հազար ծաղիկ կարտահանվի
Խոսել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառված վերջին սահմանափակումների մասին՝ հայտ...
Զելենսկին արձագանքել է Հայաստանի հասցեին Պուտինի հնչեցրած հայտարարություններին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանի ղեկավարության կողմից Հայաստանի հասցեին հնչող վերջին...
«Դոսյե»-ի գաղտնազերծած բացառիկ փաստաթղթերը՝ բացահայտվել է՝ ինչ է ծրագրվել Փաշինյանի դեմ
«Դոսյե» պերբերականն անդրադարձել է Ռուսաստանի միջամտությանը 2026 թ. հունիսին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությանը: Հրա...