Կրեմլի պլանը ընդդեմ Նիկոլ Փաշինյանի. Reuters-ի աղմկահարույց հրապարակումը
Ռուս պաշտոնյաները վերջին ամիսներին քննարկել են Ռուսաստանում բնակվող Հայաստանի քաղաքացիներին հայրենիք ուղարկելու ծրագիրը, որպեսզի նրանք խորհրդարանական ընտրություններում քվեարկեն գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի մրցակիցների օգտին, գրում է Reuters-ը՝ հղում անելով չորս աղբյուրների։ Գործակալության զրուցակիցների խոսքով՝ ռուսական իշխանությունները 100 հազար ընտրողների տեղափոխման արժեքը գնահատել են մոտ 50 միլիոն դոլար։ Մայիսի կեսերին Կրեմլը ռուսական տարածաշրջաններին բաշխել է քվոտաներ՝ թե յուրաքանչյուրից քանի հայ պետք է ուղարկվի, և տեղական իշխանություններից պահանջել է զեկուցել նախապատրաստական աշխատանքների մասին։
Reuters-ի լրագրողներին չի հաջողվել պարզել՝ արդյոք այդ ծրագիրն իրականացվում է գործնականում, և արդյոք ընտրողների այդպիսի քանակը բավարար կլինի ընտրություններում հիմնական թեկնածուների միջև եղած տարբերությունը կրճատելու համար։ Մայիսին անցկացված հարցումները ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առայժմ զբաղեցնում է առաջին տեղը՝ մոտ 30% արդյունքով, իսկ նրա մերձավոր մրցակից Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանը» մեծ տարբերությամբ ընթանում է երկրորդ տեղում՝ ունենալով մոտ 6%։ Հունիսի 7-ին Հայաստանում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ, որոնցում առաջատարներից մեկի կարգավիճակով հանդես է գալիս գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վերջին մի քանի տարիներին Հայաստանը սկսել է մերձենալ Եվրամիության հետ։
Ընտրություններից երկու շաբաթ առաջ Փաշինյանին աջակցել է նաև Դոնալդ Թրամփը։ Ռուսաստանը Փաշինյանին մեղադրում է արևմտամետ կուրս որդեգրելու մեջ և պահանջում է ընտրություններին թույլ տալ գործարար Սամվել Կարապետյանին, ով Հայաստանում գտնվում է քննության տակ։ Մայիսի վերջին Ռուսաստանը սպառնացել է Հայաստանին, որ Երևանի՝ ԵՄ-ի հետ մերձեցման պատճառով կդադարեցնի նավթի և գազի մատակարարումները։ Դրան զուգահեռ, Ռոսսելխոզնադզորը մի քանի օրվա ընթացքում տարբեր պատրվակներով արգելել է Հայաստանից մի շարք ապրանքների՝ ծաղիկների, բանջարեղենի, ելակի և «Ջերմուկ» հանքային ջրի ներկրումը Ռուսաստան։
Reuters-ի և The Insider-ի տվյալներով՝ 2025 թվականի հոկտեմբերին Կրեմլը ստեղծել է «Ռազմավարական համագործակցության և գործընկերության վարչություն» անվանումով կառույց, որը համակարգում է ազդեցության գործողությունները Հայաստանում։ Մասնավորապես, հայկական արշավներում ներգրավված է բոտերի ցանց՝ «Շտորմ-1516» անվանումով, որը հայտնի է Արևմուտքում ֆեյքեր տարածելով։ Այն կապում են ԳՀՎ-ի (Գլխավոր հետախուզական վարչություն) հետ։
Նմանատիպ հոդվածներ
Մոսկվան գործի անցավ. Ինչպես են փորձում ներսից «պայթեցնել» Հայաստանը
Հայաստանում սպասվող ընտրությունների նախաշեմին Մոսկվան անցել է կոշտ և բազմաշերտ ճնշումների մաքսիմալ ակտիվ փուլի: Սա դասակ...
Հայտնի է` Մարկո Ռուբիոյի Երևան այցի օրակարգը
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ մայիսի 26-ին Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:Կկայանա արտաքին գործերի նախարար Ա...
ՏԵՍԱՆՅՈւԹ. Սամվել Կարապետյանի ճակատագրական հայտարարությունը
«Եթե մենք չկարողանանք կանգնեցնել Փաշինյանի ու Ալիևի պլանավորած 300 հազար ադրբեջանցիների մուտքը Հայաստան, կստացվի,...
Պահանջում են արգելել Փաշինյանի մուտքը Մոսկվա
ՌԴ Կոմկուսի առաջնորդ Գենադի Զյուգանովը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը վիրավորել ու նվաստացրել է Ռուսաստանի Դաշնությանը...