Մոսկվան գործի անցավ. Ինչպես են փորձում ներսից «պայթեցնել» Հայաստանը
Հայաստանում սպասվող ընտրությունների նախաշեմին Մոսկվան անցել է կոշտ և բազմաշերտ ճնշումների մաքսիմալ ակտիվ փուլի: Սա դասական «մտրակի և բլիթի» քաղաքականություն է, որտեղ բլիթն արդեն իսպառ բացակայում է, իսկ մտրակը կիրառվում է թե՛ քաղաքական-դիվանագիտական, թե՛ տնտեսական մակարդակներում:
Ստորև ներկայացված է իրավիճակի համապարփակ վերլուծությունը, թե ինչպես է Ռուսաստանը փորձում ներքին դժգոհության ալիք բարձրացնել Հայաստանում։
Ռուսական կողմը փորձում է հայաստանյան հանրությանը կանգնեցնել կոշտ ընտրության առջև՝ «կա՛մ մենք, կա՛մ արևմուտքը»: Օգտագործելով «երկու հարսանիքում պարել չի ստացվի» ժողովրդական պատկերավոր արտահայտությունը՝ Մոսկվան փորձում է հանրության մեջ սերմանել վախ: Փաշինյանին «հակառուսական արշավի» մեջ մեղադրելը ուղղակի ազդակ է հայաստանյան ընդդիմադիր և դժգոհ զանգվածներին: Մոսկվան ընտրություններից առաջ բացահայտ ցույց է տալիս, որ գործող իշխանությունը չունի իր հավանությունը, ինչը տեղական պրոռուսական կամ ուղղակի դժգոհ ուժերին կոնսոլիդանալու և իշխանափոխության օրակարգ ձևավորելու ազդակ է տալիս:
Եթե հայտարարությունները քաղաքական ֆոն են ստեղծում, ապա տնտեսական սահմանափակումները (օրինակ՝ ծաղիկների արտահանման արգելքը) այդ ֆոնի գործնական «մտրակներն» են:
Ծաղիկների, իսկ ավելի վաղ նաև կոնյակի, կաթնամթերքի կամ լարսում հայկական բեռնատարների պարբերական «խցանումները» (իբրև թե սանիտարական խնդիրների պատճառով) ուղղակի հարված են հայաստանյան փոքր ու միջին բիզնեսին, ֆերմերներին ու արտահանողներին:
Մոսկվայի հաշվարկը պարզ է. երբ հազարավոր ֆերմերներ կամ գործարարներ կանգնեն սնանկացման եզրին, նրանք իրենց բողոքի սլաքն ուղղելու են ոչ թե Մոսկվայի, այլ Երևանի դեմ՝ մեղադրելով ՀՀ իշխանություններին «սխալ արտաքին քաղաքականության» և իրենց եկամուտները վտանգելու մեջ: Վերլուծելով իրավիճակը արձանագրենք, որ խորհդարանական ընտրություններից մոտ երկու շաբաթ առաջ Կրեմլը գործի դրեց ՀՀ իշխանություններին և հասարակության տարբեր շետերին ճնշելու կոշտ մեխանիզմը: Կարծում ենք պարզ է, որ մինչև ընտրությունները հասարակական բողոքի լայն ալիք բարձրացնելը այնքան էլ իրատեսական չէ, բայց...: Հաշվի առնելով ընդդիմության սակավամարդ և ոչ այնքն տպավորիչ քարոզարշավը կարելի է ենթադրել, որ Ռուսաստանը և ռուսամետ ընդդիմությունը շեշտը դնելու է հետընտրական զարգացումների վրա, որի հիմքում լինելու է մեր ռազմավարական դաշնակցի կողմից կիրառված սահմանափակումների արդյունքում ձևավորված սոցիալ-տնտեսական դժգոհությունը:
Դավիթ Ջալալյան
Նմանատիպ հոդվածներ
Սամվել Կարապետյանի անձնագրային գործում որպես աշխատանքի վայր նշված է եղել ФСБ-ի տեղեկատվական կենտրոնը. The Insider
Insider պարբերականը աղմկահարույց հոդված է հրապարակել Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունների մասին: Պարբերակա...
Պահանջում են արգելել Փաշինյանի մուտքը Մոսկվա
ՌԴ Կոմկուսի առաջնորդ Գենադի Զյուգանովը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը վիրավորել ու նվաստացրել է Ռուսաստանի Դաշնությանը...
ՁԱՅՆԱԳՐՈւԹՅՈւՆ. ՔՊ-ի վրով պռոգոն ին էրել գողերը. «Ուժեղ Հայաստան»-ը կրկին սկանդալի կենտրոնում
Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից բացահայտվել են ընտրակաշառք տալու և ստանալու հերթական դեպքերը ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառ...
Զախարովան արձագանքել է Փաշինյանի և քաղաքացու միջև Երևանում տեղի ունեցած միջադեպին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է ՀՀ վարչապետ Նի...