Կասեցվել է դեպի Ռուսաստան «Ջերմուկի» բոլոր խմբաքանակների ներմուծումն ու իրացումը
Ռուսաստանի Դաշնության տարածք «Ջերմուկ» ջրի բոլոր խմբաքանակների ներմուծումն ու իրացումը կասեցնելու նպատակով «Ռոսպոտրեբնադզորը» ժամանակավոր սանիտարական միջոց է սահմանել։
«Մաքս» հարթակի իր ալիքում գերատեսչությունը տեղեկացրել է, որ «Ռոսպոտրեբնադզորը» ժամանակավոր սանիտարական միջոց է կիրառել Ռուսաստանում «Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների ներկրումն ու շրջանառությունը դադարեցնելու ուղղությամբ։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ տվյալ արտադրանքը չի համապատասխանում այն տեղեկատվությանը, որը նշված է մակնշման մեջ, իսկ արտադրանքի բուժական հատկությունների վերաբերյալ մոլորության մեջ գցելը կարող է հանգեցնել ոչ արդյունավետ բուժման և առողջության վատթարացման։ Բացի այդ, «Ռոսպոտրեբնադզորը» համապատասխան ծանուցումներ է հասցեագրել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազոր մարմիններին։
Նմանատիպ հոդվածներ
ՍԱՏՄ-ն արձագանքել է Պռոշյանի կոնյակի գործարանի շուրջ ստեղծված աղմուկին
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) պաշտոնական տեղեկատվություն չի ստացել Ռուսաստանի Դաշնությունից «Պռոշյան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը հանդիպել է Հայաստանի խոշոր գործատուների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի խոշոր գործատուների ներկայացուցիչներին՝ կարևոր հարցեր քննարկելու նպատակով։...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նարեկ Կարապետյանը նշել է՝ որ դեպքում են կողմ Թուրքիայի հետ ապրանքաշրջանառությանը
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը Արարատի մարզում կայացած ասուլիսի ժամանակ անդրադարձել է Թո...
Փոփոխություններ դեղերի ներմուծման կանոններում
Նախագծի ընդունումը պայմանավորված է դեղերի շրջանառության կարգավորման ոլորտում առկա տարընթերցումները բացառելու, դեղերի որա...