ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նարեկ Կարապետյանը նշել է՝ որ դեպքում են կողմ Թուրքիայի հետ ապրանքաշրջանառությանը
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը Արարատի մարզում կայացած ասուլիսի ժամանակ անդրադարձել է Թուրքիայի հետ ապրանքաշրջանառությանը և հայկական շահի պաշտպանությանը։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ կողմ են Թուրքիայի հետ ապրանքաշրջանառությանը, սակայն բացառապես հայկական շահն առաջ տանելու պայմանով։ Նրա խոսքով՝ իրենք կողմ են ապաշրջափակմանը և Հայաստանի սահմաններում առևտրի աճին, հատկապես Թուրքիայի հետ, որպեսզի այդ ճանապարհով հնարավոր լինի ելք ապահովել դեպի եվրոպական շուկա։ Միևնույն ժամանակ, Կարապետյանը շեշտել է, որ պետությանը անհրաժեշտ է նորմալ տնտեսական քաղաքականություն, որը թույլ չի տա, որ թուրքական գյուղմթերքը ոչնչացնի հայ գյուղացուն։
«Թուրքիան սուբսիդավորում է գազի 50%-ը իր գյուղացիների համար, էլեկտրականության 50%-ը պետությունն է վճարում, այդ պարագայում Եփրատ գետի վրա ստեղծում են ջրամբարներ, ջրի խնդիր չունեն, նրանք հնարավորություն են ունենալու այս սուբսիդիաներով էժան ապրանքով խեղդել մեր գյուղացու ապրանքը ու գյուղացիներին մատնել աղքատության: Դրա դեմ պայքարելու մի ձև կա՝ պաշտպանել տեղական արտադրողին, տանել լավ տնտեսական քաղաքականություն, ունենալ առաջնորդ, որը կարողանում է «չէ» ասել այնտեղ, որտեղ մեզ ձեռնտու չէ, և «հա» ասել այնտեղ, որտեղ կա հայկական շահ»,- նշել է Կարապետյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՍԱՏՄ-ն արձագանքել է Պռոշյանի կոնյակի գործարանի շուրջ ստեղծված աղմուկին
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) պաշտոնական տեղեկատվություն չի ստացել Ռուսաստանի Դաշնությունից «Պռոշյան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը հանդիպել է Հայաստանի խոշոր գործատուների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի խոշոր գործատուների ներկայացուցիչներին՝ կարևոր հարցեր քննարկելու նպատակով։...
Որքան գումար է ՀՀ կառավարությունն առաջարկել ՀԷՑ–ի համար. «Ազատություն»
«Ազատությունը» գրում է. «Հայաստանի կառավարությունը Հայաստանի էլեկտրական ցանցերի ձեռքբերման համար բաժնետերերին՝ Սամվել Կա...
Աշոտ Արսենյանը` «Ջերմուկ» Գրուպի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
Հորդորում եմ խնայել սեփական ջանքերն ու թողնել հայկական ամենահեղինակավոր բրենդի վրա ցեխ շպրտելու խղճուկ փորձերը։ Արձագանք...