Փոփոխություններ դեղերի ներմուծման կանոններում
Նախագծի ընդունումը պայմանավորված է դեղերի շրջանառության կարգավորման ոլորտում առկա տարընթերցումները բացառելու, դեղերի որակի, անվտանգության և մատչելիության ապահովման առավել հստակ գործիքակազմի ներդրման, վերահսկողական գործառույթների արդյունավետ իրականացման, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդունված կանոններին ՀՀ օրենսդրությունը ներդաշնակեցնելու անհրաժեշտությամբ: Այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Աստղիկ Գրիգորյանը՝ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 21-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Դեղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նշվել է, որ օրենքի կիրարկման ընթացքում բացահայտվել են մի շարք բացթողումներ, հակասություններ, ինչպես նաև տարընթերցումներ, որոնք խոչընդոտում են ոլորտի լիարժեք կարգավորմանը: Այլ փոփոխություններից բացի նախագծով առաջարկվում է օրենքի 21-րդ հոդվածում կատարել մի շարք փոփոխություններ և լրացումներ՝ թույլատրելով նաև գրանցում չունեցող, սակայն հիմնական դեղերի ցանկում ընդգրկված, ինչպես նաև ուռուցքաբանության մեջ կիրառվող հականեոպլաստիկ և իմունոմոդուլյատոր դեղերի ներմուծումը, քանի որ ՀՀ հիմնական դեղերի ցանկում միայն գրանցված դեղերի առկայությունը հնարավոր չէ ապահովել առնվազն այն պատճառով, որ գրանցումն ունի սահմանափակ ժամկետ: Բացի այդ, բազմաթիվ են դեպքերը, երբ գրանցված դեղը երկարաժամկետ չի ներմուծվում և առկա չէ շուկայում: Միաժամանակ առաջարկվում է հստակեցնել ներմուծման հավաստագրի տրամադրումը մերժելու հիմքերը:
Ակնկալվում է, որ նախագծի ընդունումը նպատակ է հետապնդում առավել հստակ և համապարփակ կանոնակարգելու դեղերի շրջանառության ոլորտը՝ ապահովելով նաև դեղերի որակը, անվտանգությունը, մատչելիությունն ու անխափան մատակարարումը:
Աստղիկ Գրիգորյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են անվճար տրամադրվող դեղերին, դրանց տրամադրման նկատմամբ դեղատների աշխատակիցների իրազեկվածության բարձրացմանը, ԵԱՏՄ-ին ազգային օրենսդրության ներդաշնակեցմանը և այլն:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին:
Նմանատիպ հոդվածներ
ՍԱՏՄ-ն արձագանքել է Պռոշյանի կոնյակի գործարանի շուրջ ստեղծված աղմուկին
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) պաշտոնական տեղեկատվություն չի ստացել Ռուսաստանի Դաշնությունից «Պռոշյան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը հանդիպել է Հայաստանի խոշոր գործատուների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի խոշոր գործատուների ներկայացուցիչներին՝ կարևոր հարցեր քննարկելու նպատակով։...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նարեկ Կարապետյանը նշել է՝ որ դեպքում են կողմ Թուրքիայի հետ ապրանքաշրջանառությանը
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը Արարատի մարզում կայացած ասուլիսի ժամանակ անդրադարձել է Թո...
Ռուսաստանը հունիսի 1-ից նոր կանոնակարգ է սահմանել Հայաստանից արտահանում իրականացնողների համար
Պետական եկամուտների կոմիտեն արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին, մասնավորապես, արտահանում իրականացնողներին իր...