Ժամանց

«Samsung»-ը պատմության մեջ առաջին անգամ առաջ է անցել «Apple»-ից

Davit Jalalyan
«Samsung»-ը պատմության մեջ առաջին անգամ առաջ է անցել «Apple»-ից

«Samsung»-ը պատմության մեջ առաջին անգամ առաջ է անցել «Apple»-ից ԱՄՆ-ում սմարթֆոնների օգտատերերի գոհունակության մակարդակով։ Այս մասին են վկայում «American Customer Satisfaction Index» («ACSI») հետազոտության տվյալները։


«Samsung»-ը ստացել է 81 միավոր, մինչդեռ «Apple»-ը հավաքել է 80։ Մեկ տարի առաջ ընկերությունները կիսում էին վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականը։ Հետազոտության հեղինակները նշում են, որ սմարթֆոնների օգտատերերի գոհունակության ընդհանուր մակարդակը բարձրացել է՝ հասնելով 79 միավորի։ Գնորդներն սկսել են ավելի բարձր գնահատել սարքերի ինքնավարությունը, ինչպես նաև նոր գործառույթների գործնական արժեքը, ներառյալ արհեստական բանականության հիմքով հնարավորությունները։


«ACSI»-ն առաջին անգամ է հետազոտության մեջ ներառել սմարթֆոնների ԱԻ-գործիքների գնահատումը։ Վերլուծաբանների տվյալներով՝ օգտատերերը դրական են ընկալում այդպիսի գործառույթները՝ դրանք դիտարկելով ոչ թե որպես մարքեթինգային հավելում, այլ որպես սարքերի ամենօրյա օգտագործման օգտակար տարր։


Առանձին մոդելների շարքում ամենաբարձր գնահատականները ստացել է «Samsung Galaxy S26 Ultra» առաջատար մոդելը՝ հավաքելով 84 միավոր։ «iPhone»-ի վերջին մոդելները ստացել են 82 միավոր։


Հետազոտության մեջ առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ծալվող սմարթֆոններին։ «Samsung»-ը պահպանել է առաջատարությունը այս կատեգորիայում՝ առաջ անցնելով «Google»-ից և «Motorola»-ից։ Այնուամենայնիվ, վերլուծաբանները նշել են, որ ծալվող սարքերը դեռևս ավելի շատ դժգոհություններ են առաջացնում օգտատերերի շրջանում՝ համեմատած ավանդական սմարթֆոնների հետ։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ժամանց բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250