Արա’, գերդաստանումդ 6 տղա ես ունեցել, ինչի՞ չեն զոհվել կամ վիրավորվել. Պապիկյանը՝ Սամվել Կարապետյանին
ՔՊ-ի` Վանաձորում կայացած ամփոփիչ հանրահավաքի ժամանակ ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը դիմել է Սամվել Կարապետյանին.
««Ուժեղ Հայաստան» իրենց հորջորջող մի փոքրիկ խմբակ էլ ծվարել է Լոռիում: Ուրեմն, դրանց կալուգացի առաջնորդը վերջերս 2 անգամ խոսում է Լոռին չհանձնելու, պաշտպանելու, այստեղ ջախջախիչ հաղթանակ տանելու մասին: Իբր, ինքը խիստ հայրենասեր ա: Արա′, հայրենասեր էիք, 44-օրյա պատերազմի ընթացքում ձեր զավակներին ուղարկեիք առաջնագիծ, ընչի էիք պահում թևի տակ, մամաների փեշի տակ: Լոռեցի 217 հայորդի` Հայաստանի քաղաքացիներ, 44-օրյա պատերազմի ընթացքում իրենց գլուխը դրեցին հանուն Հայաստանի Հանրապետության հարատևման, հանուն մեր պետականության, խոնարհումս նրանց:
Այդ ստահակները իրենց լակոտներին պահում էին օտար երկրներում, իրենց դղյակերում: Հիմա կալուգացի Սամո′, քեզ հարցնում եմ` գերդաստանումդ 6 չափահաս տղա ես ունեցել, 2-ը քոնը, 2-ը ախպորինդ, 2-ն էլ քրոջինդ, ինչի՞ չեն վիրավորվել կամ նահատակվել հանուն Հայաստանի: Դուք ո՞ր երկրի համար եք պայքարում: Դուք Հայաստանի համար երբեք չեք մտահոգվել, դուք դավադիր ստահակներ եք»:
Նմանատիպ հոդվածներ
Քոչարյանն իր բերած արյունը վերագրում է ուրիշին. Արայիկ Հարությունյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը գրել է.«Էս ինչ վատ է վիճակներդ... Այսօր Քոչարյանն ասել է՝ չկպնեք...
«Մաֆիայի շերեփուկները»՝ ընդդեմ իշխանության. Արայիկ Հարությունյանի կոշտ արձագանքը
Վարչապետի աշխատակազմի ղեկավարր Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նայում եմ՝ մաֆիայի շերեփուկները՝...
Դերասան Ալեքսանդր Բաբասյանը աջակցում է Նիկոլ Փաշինյանին
Դերասան Ալեքսանդր Բաբասյանը իր աջակցությունն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։«Պարոն վարչապետ, անկեղծ, սրտանց, ես չգի...
Սաթի՛կ, 12 ժամ եմ տալիս, որպեսզի հեռացնես այս զրպարտությունը. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դիմել է Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանին.«Սաթի՛կ, տես, որպեսզի չասեն, որ մամո...