«Սև գիշեր» Դավթաշենում․ նույն թաղամասում թալանել են 12 ավտոմեքենաներ
ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավթաշենի բաժնում կարելի է համարել «սև գիշեր», քանի որ այդ օրը մի քանի ժամվա ընթացքում Դավթաշենում թալանվել են 10-ից ավելի ավտոմեքենաներ ու զարմանալի է, որ մինչ այժմ ոստիկանության Դավթաշենի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Զորիկ Ավդիշոևի գլխավորությամբ, չեն կարողանում կամ չեն ցանկանում գողության համատարած այս դեպքերը բացահայտեն։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այդ օրը անհայտ անձը կամ անձինք Դավթաշեն 1-ին թաղամասում թալանել են 26-ամյա Ալեն Գ.-ին պատկանող «Range Rover», «Jeep», «Honda» մակնիշի ավտոմեքենաների կողային հայելիները։
Թալանել են նաև Դավթաշենում բնակվող 38-ամյա Վահե Ս.-ին պատկանող «Chery» մակնիշի ավտոմեքենայի զույգ կողային հայելիները։ Թալանել են նաև Դավթաշենի բնակիչներ 45-ամյա Արտյոմ Ն.-ին պատկանող «RAV» և 38-ամյա Ֆլորա Ն.-ին պատկանող «Toyota» մակնիշի ավտոմեքենաների կողային հայելիների ապակիները։
Նույն օրը թալանել են նաև Դավթաշենի բնակիչ 35-ամյա Ռազմիկ Մ.-ին պատկանող «Toyota» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիների ապակիները։ Գողը կամ գողերը նույն օրը թալանել են նաև Դավթաշենի բնակիչ 37-ամյա Վարդուհի Ե․-ին պատկանող «Honda» մակնիշի ավտոմեքենայի կողային զույգ ապակիները։ Թալանել են նաև Դավթաշենի բնակիչ 39-ամյա Արթուր Հ․-ին պատկանող «Honda» մակնիշի ավտոմեքենայի կողային զույգ հայելիների ապակիները։ Նույն եղանակով թալանել են նաև Դավթաշենի բնակիչ 63-ամյա Հակոբ Գ.-ին պատկանող «Jeep» մակնիշի ավտոմեքենայի կողային զույգ հայելիների ապակիները։
Այդ օրը թալանել են նաև Դավթաշենի բնակիչ 35-ամյա Դիանա Դ.-ին պատկանող «Ford» մակնիշի ավտոմեքենայի զույգ կողային հայելիների ապակիները։ Նույն եղանակով թալանել են նաև Դավթաշենի բնակիչ 66-ամյա Սամվել Հ.-ին պատկանող «Ford» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները։
Բոլոր դեպքերի փաստով ոստիկանության Դավթաշենի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ էլ գողություն և շորթում հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Բոլոր թալանված ավտոմեքենաների վրա թողել են տելեգրամյան տարբեր հղումներ։
Նմանատիպ հոդվածներ
Աղմկոտ բացահայտում․ նոր մանրամասներ՝ Մանկավարժական համալսարանում տեղի ունեցածից
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Խաչատուր Աբովյանի անվան հա...
Թբիլիսիից՝ մեդալներով․ Ներսեսյանը՝ փոխչեմպիոն, Ազատյանը՝ բրոնզե մրցանակակիր
Թբիլիսիում անցկացվող Սամբոյի Եվրոպայի առաջնության մրցումային երկրորդ օրը 64 կգ քաշային Մայիս Ներսեսյանը դարձել է մարտակա...
Հայտնի է՝ ով հաղթեց «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայացավ «Եվրատեսիլ 2026»-ի մեծ եզրափակիչը։ Հաղթող է ճանաչվել Բուլղարիան, մրցույթում երկի...
100 տարի անց՝ Թութանհամոնի դամբարանի ցնցող բացահայտումը
Եգիպտոսի իշխանությունները Լուքսորում բացել են Թութանհամոնի դամբարանի գիպսե երեսպատումը, հաղորդում է Reuters-ը ։ Առաջին ա...