Քաղաքականություն
Քաղաքացիները վստահելով նրան դաժանորեն խաբվել են. Զախարովա
Ուկրաինայի քաղաքացիները, վստահելով Վլադիմիր Զելենսկուն, նույնքան դաժանորեն խաբվել են, որքան ժամանակին գերմանացիները Ադոլֆ Հիտլերի հարցում, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Զելենսկուն վստահելով երկրի ապագան՝ ուկրաինացիները խաբվեցին։ Խաբվեցին նույնքան դաժանորեն, որքան ժամանակին գերմանացիները խաբվեցին Հիտլերի հարցում»,- ճեպազրույցի ժամանակ ասել է դիվանագետը։
Ինչպես ընդգծում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, Զելենսկին իր ցինիզմով գերազանցել է 2014 թվականին Կիևում իշխանության եկած պուտչիստներին, իսկ նրա կոռումպացված վարչակարգը շարունակել է առևտուր անել Ուկրաինայով էլ ավելի մեծ թափով։