09:00 Լուրերը մեկ տողով. Փաշինյան-Թևանյան «բախումը». Ռուսաստանի կոշտ նախազգուշացումը
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
•Հայաստանի տարածքում և մայրաքաղաքում առաջիկա օրերին սպասվում է անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում, ինչպես նաև օդի ջերմաստիճանի նվազում։
•Վաղը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը սահմանված կարգով հանցագործության մասին հաղորդում կուղարկի Քննչական կոմիտե՝ ակնկալելով, որ Անդրանիկ Թևանյանի դեմ քրեական գործ հարուցվի հայրենիքի դավաճանության հոդվածով: Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ վարչապետը հայտարարել է ընդդիմադիր կուսակցության ղեկավարի դեմ հայրենիքի դավաճանության հոդվածով քրեական գործ հարուցելու նպատակով ԱԱԾ-ի կողմից հաղորդում ներկայացնելու մասին։
•«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանն արձագանքել է վարչապետի հայտարարությանը՝ այն որակելով որպես ռեպրեսիաների դիմելու և վերարտադրվելու փորձ։
•Ղարաբաղյան հարցով ՀՀ վարչապետի հետ նախընտրական քարոզարշավի ժամանակ բանավեճի բռնված քաղաքացին երկու ամսով կալանավորվել է։
•Ռուսաստանի փոխարտգործնախարարը հերքել է Հայաստանում ռուսական դիվանագիտական ներկայացուցչության՝ երկրի շահերի դեմ գործելու մասին տեղեկությունները և անդրադարձել պատգամավորի թեկնածուի քաղաքացիության թեմային։
•ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալը հայտարարել է, որ Հայաստանի միաժամանակյա անդամակցությունը Եվրամիությանն ու ԵԱՏՄ-ին գործնականում անհնար է։
•«Ռոսսելխոզնադզորը» մայիսի 22-ից ժամանակավորապես սահմանափակում է Հայաստանից ծաղկային արտադրանքի ներմուծումը՝ ջերմոցային տնտեսություններում ստուգումներ անցկացնելու պատճառով։
•ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը չի նախատեսում մեղմացնել Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները մինչև երկկողմ համաձայնագրի կնքումը։
•ԱՄՆ նախագահը նշել է, որ Կուբայի հետ հարաբերությունների էսկալացիա չի սպասվում, թեև այդ երկրում, ըստ նրա, իշխանությունները կորցրել են վերահսկողությունը։
•Meta ընկերությունը կրճատել է իր անձնակազմի շուրջ 10 տոկոսը և հազարավոր աշխատակիցների տեղափոխում է արհեստական բանականության ուղղությամբ աշխատելու։
•Հայաստանի պաշտպանության նախարարությունը Մայիսի 28-ին կայանալիք զորահանդեսին հանրությանն է ներկայացնելու վերջին չորս տարիների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունը։