Թուրքիայում հայտնի աստղեր են ձերբակալվել. թմրանյութային սկանդալ
Հինգշաբթի առավոտյան Ստամբուլում իրականացված հակաթմրամիջոցային նոր գործողության շրջանակում կինոյի և շոու-բիզնեսի առնվազն 15 ներկայացուցիչ է ձերբակալվել։ Այս մասին հայտնում է «TRT Haber» հեռուստաալիքը։
Բերման ենթարկվածների թվում են հայտնի դերասանուհի և մոդել Սերենայ Սարըքայան («Ընտանիքը», «Մակընթացություն», «Շահմարան», «Շնորհակալություն, հաջորդը» սերիալներից), ինչպես նաև «Լոռամրգի օշարակ» հեռուստասերիալի աստղ Ֆեյզա Ջիվելեքը։ Ձերբակալվել են նաև երգիչներ Մաբել Մաթիզն ու Բերքայ Շահինը։
Ընդհանուր առմամբ, դատախազությունը 25 հոգու ձերբակալման օրդեր է տվել, որոնց թվում է նաև լրագրող ու պրոդյուսեր Միրգյուն Ջաբասը։ Նրանք կասկածվում են թմրամիջոցների օգտագործման, պահման և տարածման մեջ։
Վերջին ամիսներին Թուրքիայում պարբերաբար լայնածավալ հակաթմրամիջոցային գործողություններ են իրականացվում։ Ավելի վաղ հայտնի էր դարձել տասնյակ մարդկանց, այդ թվում՝ ճանաչված դերասանների, հեռուստալրագրողների ու բլոգերների ձերբակալության մասին։ 2026 թվականի փետրվարին Ստամբուլի դատարանը կալանք էր դրել Բոսֆորի ափին գտնվող հնգաստղանի «Bebek» հյուրանոցի վրա։ Ըստ ոստիկանության տվյալների՝ այնտեղ կազմակերպվել են խնջույքներ, որոնց ժամանակ տեղի էլիտայի ներկայացուցիչներն օգտագործել են թմրանյութեր։
Նմանատիպ հոդվածներ
Քրեական հետապնդում 19-ամյա վարորդի նկատմամբ
ՀՀ դատախազությունը հանրային քրեական հետապնդում է սկսել 19-ամյա Վահրամ Մարկոսյանի նկատմամբ, ով Երևանում դիտավորյալ գերազա...
Հանտավիրուսի իրավիճակը Հայաստանում. մանրամասներ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ մայիսի 2-ին Միացյալ Թագավորության ազգային առողջապահական համակա...
Զինծառայության պիտանիության նոր կարգ. ովքեր կկարողանան ներգրավվել բանակում
Գործադիրը լրացումներ և փոփոխություններ է կատարել «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աս...
Հնդկաստանի քաղաքացիները բողոքի ակցիա են արել Իջևանում. կա ձերբակալված
Իջևանի կարի ֆաբրիկայում հնդիկ բանվորների աշխատավարձի բարձրացման ու աշխատանքային պայմանների բարելավման պահանջով բողոքի ցո...