Ադրբեջանից պատասխանել են Սամվել Կարապետյանին
Ադրբեջանական լրատվամիջոցների ուշադրության կետրոնում է հայտնվել «Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի հայտարարությունը։
Արձագանքն ադրբեջանական կողմից բավականին կոշտ է, տեղի ԶԼՄ-ները նշում են, որ պաշտոնական արձագանքը չի ուշանա․
«Հայկական ընդդիմությունը խոստանում է արգելել ադրբեջանցիներին հող գնելը։ «Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի իշխանության գալու դեպքում Հայաստանում օրենսդրական արգելք կսահմանվի Ադրբեջանի քաղաքացիների համար՝ հողատարածքների և այլ անշարժ գույքի ձեռքբերման նկատմամբ։ Ըստ նրա՝ մշակվելիք իրավական կարգավորումները կներառեն ոչ միայն առուվաճառքի գործարքները, այլև կարգելեն Հայաստանի տարածքում ադրբեջանցիներին որևէ գույք որպես նվիրատվություն փոխանցելը։ Ադրբեջանից պաշտոնական արձագանքը չի ուշանա»,- նշվում է հոդվածում։
Հիշեցնենք՝ Սամվել Կարապետյանը հայտարարել էր՝ « 300 000 ադրբեջանցիներ արդեն պատրաստվում են ներխուժել Հայաստան՝ հողատարածքներ գնելով, տներ գնելով։ Գիտեն, որ իրենց համար ազատվում են գյուղեր, դպրոցներ, մանկապարտեզներ։ Մեր երկիրը լուրջ վտանգի տակ է»։
Նմանատիպ հոդվածներ
Գագիկ Ծառուկյանի քրեական անցյալն ու մոսկովյան ֆինանսավորումը․ «The Insider»
«The Insider»-ն անդրադառնում է ընդդիմադիր գործիչ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյան...
ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ Ղարաբաղցիքու բերանը .... տամ, ըսինգ դու 80 իս տվի, մեկնի 110
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու...
Ադրբեջանական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանում է
Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է ու պատրաստվում է մեկնել Հայաստանից․ հայտնում է Aysor.am...
Նարեկը, պատգամավորի թեկնածու գրանցվելիս, թույլ է տվել Քրեական օրենսգրքով նախատեսված հանցանք․ Եղոյան
Դեռ չէինք մարսել Ինսայդերի բացահայտումն այն մասին, որ Սամվել Կարապետյանը ռուսական ФСБ աշխատակից է (եղե՞լ), նոր լուր եկավ...