Քաղաքականություն

Մենք ամենակտիվ աջակցությունը կցուցաբերենք եղբայրական ժողովրդին. Զախարովա

Mariam Z.
Մենք ամենակտիվ աջակցությունը կցուցաբերենք եղբայրական ժողովրդին. Զախարովա

 ԱՄՆ-ի կողմից ճնշումների ֆոնին Ռուսաստանը հաստատում է իր լիակատար համերաշխությունը Կուբայի հետ և դատապարտում է ինքնիշխան պետության ներքին գործերին միջամտելու ցանկացած փորձ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։


 «Այս կապակցությամբ վերահաստատում ենք մեր լիակատար համերաշխությունը Կուբայի հետ, վճռականորեն դատապարտում ենք ինքնիշխան պետության ներքին գործերին կոպիտ միջամտության, վախեցնելու և անօրինական միակողմանի սահմանափակող միջոցների, սպառնալիքների ու շանտաժի կիրառման ցանկացած փորձ։ Մենք շարունակելու ենք ամենաակտիվ աջակցությունը ցուցաբերել եղբայրական կուբացի ժողովրդին այս չափազանց բարդ ժամանակահատվածում», - ասել է նա ճեպազրույցի ընթացքում։ 


Ավելի վաղ ԱՄՆ իշխանությունները մեղադրանքներ էին ներկայացրել Կուբայի նախկին առաջնորդ Ռաուլ Կաստրոյի և այլ անձանց նկատմամբ՝ ամերիկացիներին սպանելու դավադրության համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է մեկնաբանել Կուբայում Վենեսուելայի գործողության օրինակով ուժային սցենարի կրկնության հնարավորությունը։ 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250