Ռուսաստանն արգելել է Հայաստանից ծաղիկների ներմուծումը
Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը («Ռոսսելխոզնադզոր») որոշում է կայացրել մայիսի 22-ից ժամանակավորապես դադարեցնել Հայաստանի Հանրապետությունից ծաղիկների ներկրումը։ Գերատեսչության հաղորդմամբ՝ սահմանափակումները կգործեն այնքան ժամանակ, մինչև կավարտվեն հայաստանյան ջերմոցային տնտեսությունների ստուգումներն ու ստացված տվյալների ամփոփիչ վերլուծությունը։
Ռուսական կողմն այս քայլը հիմնավորում է սեփական բուսասանիտարական անվտանգության ապահովման և երկրի արտահանման ներուժի պաշտպանության անհրաժեշտությամբ։ Ըստ կառույցի պարզաբանման՝ չնայած Հայաստանի պատասխանատու գերատեսչությունների տրամադրած երաշխիքներին, հայկական ծաղկային խմբաքանակներում շարունակվում են հայտնաբերվել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) տարածքի համար կարանտինային համարվող վնասատուներ ու օբյեկտներ։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ ընթացիկ ժամանակահատվածում արդեն արձանագրվել է խախտումների 135 դեպք։ Նշվում է, որ այս ցուցանիշը կազմում է նախորդ ողջ տարվա՝ 2025 թվականի ընթացքում հայտնաբերված ընդհանուր դեպքերի շուրջ 77 տոկոսը։
Նմանատիպ հոդվածներ
Աղմկոտ բացահայտում․ նոր մանրամասներ՝ Մանկավարժական համալսարանում տեղի ունեցածից
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Խաչատուր Աբովյանի անվան հա...
Հայտնի է՝ ով հաղթեց «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայացավ «Եվրատեսիլ 2026»-ի մեծ եզրափակիչը։ Հաղթող է ճանաչվել Բուլղարիան, մրցույթու...
Թբիլիսիից՝ մեդալներով․ Ներսեսյանը՝ փոխչեմպիոն, Ազատյանը՝ բրոնզե մրցանակակիր
Թբիլիսիում անցկացվող Սամբոյի Եվրոպայի առաջնության մրցումային երկրորդ օրը 64 կգ քաշային Մայիս Ներսեսյանը դարձել է մ...
100 տարի անց՝ Թութանհամոնի դամբարանի ցնցող բացահայտումը
Եգիպտոսի իշխանությունները Լուքսորում բացել են Թութանհամոնի դամբարանի գիպսե երեսպատումը, հաղորդում է Reuters-ը ։ Առաջին ա...