Արտաքին հրահանգ հայ ընտրողին. Ռուսաստանը սպառնում է բաց տեքստով
Մոսկվան հույս ունի, որ հայ հասարակությունը կկանխի, որ որևէ մեկն իր երկիրը Ռուսաստանի հետ բախման մեջ ներքաշի առաջիկա խորհրդարանական ընտրությունների ֆոնին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Միջազգային իրավունքի և դիվանագիտական էթիկայի տեսանկյունից՝ այլ երկրի պաշտոնյայի կողմից ինքնիշխան պետության ներքին ընտրական գործընթացների հիշատակումն ու դրանց ելքի վերաբերյալ «հույսեր» հայտնելն արդեն իսկ միջամտություն է։
Մոսկվան շրջանցում է Հայաստանի պաշտոնական իշխանություններին և դիմում է անմիջապես հանրությանը: Սա դասական «ժողովրդական դիվանագիտության» կամ ավելի շուտ՝ հանրային ճնշման գործիք է: Ավելին, «բախում» բառի օգտագործումը պատահական չէ: Դիվանագիտական լեզվում սա բավականին կոշտ և սպառնալից տերմին է:Մոսկվան փորձում է հայ հասարակության մեջ արթնացնել անվտանգային վախեր:
Ուղերձն այն է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումը կարող է ունենալ ոչ միայն տնտեսական կամ քաղաքական, այլև անվտանգային հետևանքներ: Փաստենք թերևս, Կրեմլը գալիք ընտրությունները Հայաստանի ներքին հարցից փորձում է վերածելու «Ռուսաստանի հետ կամ ընդդեմ Ռուսաստանի» աշխարհաքաղաքական ընտրության:
Նմանատիպ հոդվածներ
Մոսկվան գործի անցավ. Ինչպես են փորձում ներսից «պայթեցնել» Հայաստանը
Հայաստանում սպասվող ընտրությունների նախաշեմին Մոսկվան անցել է կոշտ և բազմաշերտ ճնշումների մաքսիմալ ակտիվ փուլի: Սա դասակ...
Սամվել Կարապետյանի անձնագրային գործում որպես աշխատանքի վայր նշված է եղել ФСБ-ի տեղեկատվական կենտրոնը. The Insider
Insider պարբերականը աղմկահարույց հոդված է հրապարակել Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունների մասին: Պարբերակա...
Պահանջում են արգելել Փաշինյանի մուտքը Մոսկվա
ՌԴ Կոմկուսի առաջնորդ Գենադի Զյուգանովը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը վիրավորել ու նվաստացրել է Ռուսաստանի Դաշնությանը...
ՁԱՅՆԱԳՐՈւԹՅՈւՆ. ՔՊ-ի վրով պռոգոն ին էրել գողերը. «Ուժեղ Հայաստան»-ը կրկին սկանդալի կենտրոնում
Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից բացահայտվել են ընտրակաշառք տալու և ստանալու հերթական դեպքերըՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառա...