Քաղաքականություն

«Գնայիր, զոհվեիր». Փաշինյանի հետ միջադեպից հետո «Անկախ դիտորդ»-ը պահանջում է ազատ արձակել Օսիպյանին

Ofelya
«Գնայիր, զոհվեիր». Փաշինյանի հետ միջադեպից հետո «Անկախ դիտորդ»-ը պահանջում է ազատ արձակել Օսիպյանին

«Անկախ դիտորդ» դաշինքը պահանջում է անհապաղ վերացնել Արթուր Օսիպյանի ազատության սահմանափակումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է դաշինքի համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ նշելով, որ Արթուր Օսիպյանի գործողություններում խուլիգանության կամ այլ հանցակազմ չկա։


«Արթուր Օսիպյանը քաղաքական քննադատություն է հնչեցրել թեկնածու (այդ պահին որպես թեկնածու էր հանդես գալիս) Նիկոլ Փաշինյանի հասցեին, որին ի պատասխան ստացել է անձնական բնույթի, արժանապատվությունը նվաստացնող արտահայտություններ` ընդհուպ մինչև` «Գնայիր, զոհվեիր…» ձևակերպմամբ։


Խիստ մտահոգիչ է այն, որ իրավապահների արձագանքը հաջորդել է ոչ թե ամբողջ միջադեպի համաչափ ու անաչառ գնահատմանը, այլ միայն Օսիպյանի նկատմամբ ազատությունից զրկման միջոցի կիրառմանը։ Մինչդեռ նույն միջադեպի ընթացքում առերևույթ ագրեսիվ վարք դրսևորած և վիրավորական արտահայտություններ հնչեցրած այլ անձանց, այդ թվում՝ իշխանական քաղաքական ուժի աջակիցների նկատմամբ համարժեք տեսանելի գործողություններ չեն իրականացվել։


Այս հանգամանքները ստեղծում են իրավաչափ կասկած, որ Օսիպյանի նկատմամբ կիրառված գործողությունը կարող էր պայմանավորված լինել նրա կողմից վարչապետին ուղղված սուր քաղաքական քննադատությամբ։


Այդ պատճառով իրավապահ մարմինները պարտավոր են անհապաղ հրապարակային պարզաբանում ներկայացնել՝ ինչ փաստական հիմքերով է Օսիպյանը ձերբակալվել, արդյոք գնահատվել են միջադեպի մյուս մասնակիցների գործողությունները, և ինչու նրանց նկատմամբ նույն կամ համարժեք միջոցներ չեն կիրառվել։


Հաշվի առնելով վերոգրյալը՝ Անկախ դիտորդ  դաշինքում պահանջում ենք անհապաղ վերացնել Արթուր Օսիպյանի ազատության սահմանափակումը, իսկ իրավասու մարմինները պետք է հրապարակային ներողություն ներկայացնեն, եթե պարզվի, որ նրա նկատմամբ միջամտությունը եղել է անհամաչափ, ընտրողական կամ քաղաքական քննադատությամբ պայմանավորված»,- նշված է հայտարարության մեջ։


Հիշեցնենք, որ Արթուր Օսիպյանը ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել Փաշինյանի մասին։ Նրանք քարոզարշավի ընթացքում հանդիպել էին, որի ժամանակ թեժ վիճաբանություն ու քաշքշուկ էր եղել։


«Թող Ղարաբաղի պսևդոէլիտաները ռադ լինեն, գնան։ Էս ովքե՞ր են սրանք, ռադներդ քաշեք ընդհանրապես։ Արթուր Օսիպյան, գլուխդ պատին ես տվել։ Գնայիր զոհվեիր մեր էրեխեքի տեղը։ Թալանչի անասուններ։  … Գնայիր, զոհվեիր, դու խի ես կենդանի, ռադդ քաշի, համբալի մեկը»,- ասել էր Փաշինյանը։ 


Միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության հատկանիշներով: 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250