Քաղաքականություն

Պուտինը ծրագիր ունի Հայաստանի դեմ․ հայաստանցիները կընդունեն որպես ակտ տնտեսական պատերազմի․ Deutsche Welle

Ofelya
Պուտինը ծրագիր ունի Հայաստանի դեմ․ հայաստանցիները կընդունեն որպես ակտ տնտեսական պատերազմի․ Deutsche Welle

Հայաստանի իշխանությունները հայտարարում են արտաքին քաղաքականության մեջ չեզոքության ձգտելու և ռազմական դաշինքներից հեռու մնալու մտադրության մասին, գրում է  Deutsche Welle-ն։


Երևանը դրսևորում է ռազմական բլոկներին չանդամակցելու և արտաքին քաղաքական ուղղվածությունը դեպի Արևմուտք փոխելու միտումներ։ Այս համատեքստում երկրի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Երևանը չպետք է անդամակցի որևէ ռազմական բլոկի, ինչը փաստացի ազդարարում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալու հնարավոր հեռանկարը։ Նման դիրքորոշումը ձևավորվել է 2020 և 2023 թվականների հակամարտությունների ընթացքում Ռուսաստանի կողմից անգործություն ցուցաբերելուց և Հայաստանի կողմից սեփական անդամակցությունը ՀԱՊԿ-ում սառեցնելուց հետո։


Անվտանգության ոլորտում Երևանն ակտիվորեն դիվերսիֆիկացնում է իր կապերը։ Ֆրանսիայի և Հնդկաստանի հետ կնքվել են ավելի քան 1 միլիարդ եվրոյի սպառազինության պայմանագրեր, իսկ Եվրոպական միությունը 30 միլիոն եվրո է հատկացրել ոչ մահաբեր տեխնիկայի ձեռքբերման համար։ Թեև Ռուսաստանը պահպանում է զգալի տնտեսական և ռազմական ներկայություն՝ ներառյալ Գյումրիի ռազմաբազան և գազի արտոնյալ գները, Մոսկվայի ազդեցությունը հայաստանյան հասարակության շրջանում նվազում է։ Gallup-ի հարցումների համաձայն՝ բնակչության մեծամասնությունը կողմ է չեզոքությանը կամ ԵՄ-ին ինտեգրմանը։


Նախընտրական շրջանում Ռուսաստանի կողմից կիրառվող տնտեսական լծակները, ինչպիսիք են հայկական արտադրանքի ներմուծման սահմանափակումները, փորձագետների կողմից գնահատվում են որպես ճնշման փորձեր։ Այդուհանդերձ, էներգետիկ լիակատար շրջափակումը քիչ հավանական է համարվում, քանի որ դա կվնասի հենց ռուսական ընկերությունների շահերին։ Միևնույն ժամանակ, Մոսկվայի կողմից իրականացվող տեղեկատվական արշավներն ու կեղծիքները թույլ ազդեցություն են թողնում հայաստանյան լսարանի վրա, քանի որ չեն համապատասխանում տեղական մեդիասպառման առանձնահատկություններին։ 


Մեկ այլ եվրոպացի դեսպան ասել է «Պուտինը ծրագիր ունի Հայաստանի դեմ։ Ցանկացած պատժամիջոց Մոսկվայից հայաստանցիները կընդունեն բացառապես որպես ակտ տնտեսական պատերազմի․  այլ ոչ թե որպես անհաջողություն: Մոսկվայի դիրքերն այստեղ առանց այդ էլ ցնցվում են։


Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Եվրոպացի փորձագետներն ու քաղաքական գործիչները հաճախ են խոսում Նիկոլ Փաշինյանի դեմ սոցիալական ցանցերում Ռուսաստանի ծավալած արշավի մասին։  Այս արշավը համեմատում են Մոլդովայում անցած տարվա նախագահական ընտրություններին միջամտության հետ, որտեղ Կրեմլը քարոզչություն էր իրականացնում Մայա Սանդուի դեմ, սակայն ապարդյուն։  ԵՄ-ն միջոցներ և փորձագետներ է հատկացրել Հայաստանում «տեղեկատվական կայունություն» ամրապնդման համար։ 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250