Կիրովականի լեզվով ասած՝ տինտիրիտները Փաշինյանը սկսել է․ Մարուքյան
Փորձում են նորից սեպ խրել մեր ժողովրդի տարբեր հատվածների մեջ, այդ բևեռացումը միայն իրենց է ձեռնտու, քարոզարշավի շրջանակում հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով համացանցում տարածված տեսանյութին ու դրան Նիկոլ Փաշինյանի արձագանքին։
Նա նշել է, որ դատապարտում է քարոզչական այս մեթոդը։
Ինչ վերաբերում է Փաշինյանի և այսօր մի կնոջ միջև տեղի ունեցած բանավեճին, Մարուքյանն ասել է. «Կնոջ հետ է բանավիճել ու ասել՝ կկզցնեմ սրան, նրան։ Դիմում եմ մեր ժողովրդին. 2021 թվականի նույն խաղերը, Կիրովականի լեզվով ասած՝ տինտիրիտները Փաշինյանը սկսել է, տեղը նեղն է։ Լրիվ նախընտրական քարոզչական թատրոն է։
Այս սրացումներն ուղղակի թատրոնի հատվածն են։ Ժողովուրդ, սրան չտրվեք, 2021-ի կրկնությունը չլինի»,- ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը։
Նա կոչ է արել հունիսի 7-ին անպայման գնալ ընտրությունների։
Հիշեցնենք, որ այսօր Երևանի Արաբկիր վարչական շրջանում ՔՊ քարոզարշավի ժամանակ միջադեպ տեղի ունեցած Նիկոլ Փաշինյանի և արցախցի մի բժշկուհու միջև։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանում է
Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է ու պատրաստվում է մեկնել Հայաստանից․ հայտնում է Aysor.am...
Բաքվում գտնվող հայ գերիների համար՝ հատուկ խումբ կձևավորվի․ Սամվել Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն իշխանության գալու դեպքում ձևավորվելու է հատուկ խումբ, որ զբաղվելու է Բաքվում գտնվ...
ՌԴ քաղաքացիություն ստանալու կարգն այդ երկրի համար փոփոխվել է․ Պուտինը հրամանագիր է ստորագրել
ՌԴ նախագահի նոր հրամանագրով տարածաշրջանի չափահաս բնակիչները կարող են դիմել դիվանագիտական կառույցներ։Ռուսաստանի Դաշնությա...
Բրիտանական կործանիչները խոցել են ռուսական ԱԹՍ-ներ. իրավիճակի սրում
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon FGR4 կոր...