Բրիտանական կործանիչները խոցել են ռուսական ԱԹՍ-ներ. իրավիճակի սրում
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon FGR4 կործանիչը ուկրաինական տարածքի վրա խոցել են ռուսական անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին հայտարարել են Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը և ՆԱՏՕ-ի հրամանատարությունը։
Նշվում է, որ ինքնաթիռները ԱԹՍ-ների վրա հարձակվել են՝ գտնվելով Ռումինիայի օդային տարածքում, և հարված են հասցրել նրանց սահմանից այն կողմ։
Առաջին նախադեպը փաստացի ստեղծված է. բրիտանական Typhoon-ը խոցել է ռուսական ԱԹՍ-ն և սա հենց այն է, ինչի մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զգուշացնում էր դեռ 2022 թվականին։
Հիշեցնենք, որ 2022 թվականի մարտի 4-ին, պատասխանելով Վլադիմիր Զելենսկու խնդրանքով Ուկրաինայի երկինքը փակելու հնարավորության մասին հարցին, Պուտինը ձևակերպել էր հստակ. ցանկացած շարժում այդ ուղղությամբ մեր կողմից կդիտարկվի որպես մասնակցություն զինված հակամարտությանը:
Ռումինիայի պաշտպանության նախարարությունը ևս մեկ՝ հստակեցնող մամուլի հաղորդագրություն է հրապարակել, որում ուղղակիորեն ասվում էր, որ բրիտանական ինքնաթիռներն անօդաչու թռչող սարքերը խոցելու հրաման են ստացել միայն Ռումինիայի օդային տարածք մուտք գործելու դեպքում։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից զգուշացնող հայտարարություն ունենք
ԱՄՆ օրենքները խախտելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ուսանողական վիզայի վրա։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանութ...
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել․«Տեղյակ ենք սոցցանցերում հրապարակված կեղծ գրառման մասին, որը վ...
«Ուժեղ Հայաստան» դաշինքը ներկայացրել է նախընտրական ցուցակը
«Ուժեղ Հայաստան» դաշինքը ապրիլի 22-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել իր նախընտրական ցուցակը՝ առաջի...
Անմիջապես պետք է սկսվի արտաքսման գործընթացը՝ առանց ձգձգումների. Մեդվեդևը՝ որոշ օտարերկրացիների մասին
Ռուսաստանում վտանգավոր հիվանդություններով միգրանտների նկատմամբ նախատեսվում է կիրառել անհապաղ արտաքսման մեխանիզմ։ Այս մաս...