Հայտնի տեսանյութը պատրաստված է իշխանությունների կողմից․ Կարապետյանց
Իրավապաշտպան, «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութին ֆեյսբուքում գրել է․
«Եկել եմ ասեմ, որ Արցախի բարբառով ինչ-որ խումբ մարդկանց ինչ-որ ելույթներ ունենալը բոլորովին չի բացառվում, որ կազմակերպված է հիբրիդային պատերազմի շրջանակում գործող իշխանությունների կողմից, որպես նոր հնարամիտ տարբերակ է ինչ-որ մարդկանց կասեցնելու, խաղից հանելու, կապ չունի մենք սիրում ենք էդ մարդկանց թե չէ, ինչ-որ մարդկանց նկատմամբ հետապնդումներ սկսելու, քարոզարշավին խանգարելու, կալանավորելու, ձերբակալելու, իբր ահաբեկչության հետ կապված թեմաների մեջ ներգրավված լինելու, ջանդամ թե էդ ամեն ինչը հետո կհերքվի, ջանդամ թե էդ ամեն ինչը հետո չեն կարողանալու հիմնավորեն։
Կարևորն ի՞նչն է՝ կարևորը հիբրիդային պատերազմի նոր գործիք է պետք ստեղծել, որովհետև ձեր ռեյտինգները զրո են զրո, խայտառակ վիճակում եք ու դուք գիտեք դրա մասին, ձիգ եղե՛ք ժողովուրդ ջան քիչ ա մնացել, դիմացեք»,- գրել է Իրավապաշտպան, «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածու Նինա Կրապետյանցը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կիսվել է աղմկահարույց տեսանյութով։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանում է
Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է ու պատրաստվում է մեկնել Հայաստանից․ հայտնում է Aysor.am...
Բաքվում գտնվող հայ գերիների համար՝ հատուկ խումբ կձևավորվի․ Սամվել Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն իշխանության գալու դեպքում ձևավորվելու է հատուկ խումբ, որ զբաղվելու է Բաքվում գտնվ...
ՌԴ քաղաքացիություն ստանալու կարգն այդ երկրի համար փոփոխվել է․ Պուտինը հրամանագիր է ստորագրել
ՌԴ նախագահի նոր հրամանագրով տարածաշրջանի չափահաս բնակիչները կարող են դիմել դիվանագիտական կառույցներ։Ռուսաստանի Դաշնությա...
Բրիտանական կործանիչները խոցել են ռուսական ԱԹՍ-ներ. իրավիճակի սրում
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon FGR4 կոր...