500 դրամ կես հեկտարի համար․ Թաթոյանը՝ ոռոգման ջրի գինը կտրուկ իջեցնելու մասին
Պետություն չի կարող ունենալ իրական անվտանգություն, եթե չի արժևորում գյուղացու աշխատանքը։ Այս մասին Արմավիրում բնակիչների հետ հանդիպմանն ասել է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։
Նա անդրադարձել է գյուղատնտեսությանը վերաբերող մի շարք կարևոր խնդիրների՝ մասնավորապես, ոռոգման ջրի, գյուղմթերքի մթերման և գյուղացու սոցիալական վիճակի հարցերին։
«Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի գյուղացին չունենա խնդիր կապված ոռոգման ջրի հետ։Մեր ծրագրով հստակ ունենք նախատեսած ծրագիր ոռոգման ջրի հետ կապված։
Պետք է լինեն ընդամենը սիմվոլիկ գումարներ։ Եթե դու ջուր չես տալիս գյուղացուն, ամբողջ տարի էլի չարչարվելու է, մարդն արդյունք չի ունենալու, չի իմանալու ինչ բերք է ստանալու։ Դրա համար մենք նախատեսել ենք նվազեցնել ոռոգման ջրի սակագինը գյուղացիների տնամերձ ու ոչ բիզնես նպատակով հողերի համար՝ ոռոգման ջրի գինն ամբողջ սեզոնի համար պետք է լինի կես հետկար՝ 500 դրամ, 1 հա ունեցողինը՝ 1000 դրամ, 2 հա ունեցողինը՝ 2000 դրամ և այդպես շարունակ»,- ասել է Արման Թաթոյանը։
Նա անդրադարձել է նաև գյուղմթերքի մթերման խնդրին՝ նշելով, որ անընդունելի է, երբ գյուղացին իր խնդիրների հետ մնում է միայնակ և ստիպված է անհավասար պայմաններում բանակցել խոշոր մթերողների հետ։ Արման Թաթոյանն ընդգծել է, որ պետությունը պետք է կանգնի գյուղացու կողքին նաև մթերումների կազմակերպման և արդար պայմանների ապահովման հարցում։
Վարչապետի թեկնածուի խոսքով՝ գյուղատնտեսության զարգացումն ու գյուղացու պաշտպանությունը պետք է դառնան պետական քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանում է
Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է ու պատրաստվում է մեկնել Հայաստանից․ հայտնում է Aysor.am...
Բրիտանական կործանիչները խոցել են ռուսական ԱԹՍ-ներ. իրավիճակի սրում
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon FGR4 կոր...
ՌԴ քաղաքացիություն ստանալու կարգն այդ երկրի համար փոփոխվել է․ Պուտինը հրամանագիր է ստորագրել
ՌԴ նախագահի նոր հրամանագրով տարածաշրջանի չափահաս բնակիչները կարող են դիմել դիվանագիտական կառույցներ։Ռուսաստանի Դաշնությա...
Աշխարհի ամենահզոր ահաբեկիչը սպանվել է․ Թրամփ
Ամերիկայի Միացյալ Նահանգների և Նիգերիայի զինված ուժերի իրականացրած համատեղ գործողության արդյունքում լիկվիդացվել է «Իսլամ...