Աշխարհի ամենահզոր ահաբեկիչը սպանվել է․ Թրամփ
Ամերիկայի Միացյալ Նահանգների և Նիգերիայի զինված ուժերի իրականացրած համատեղ գործողության արդյունքում լիկվիդացվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման բարձրաստիճան հրամանատար Աբու-Բիլալ ալ-Մինուկին։
Ըստ Սպիտակ տան ղեկավարի փոխանցած տեղեկատվության՝ համատեղ հատուկ գործողությունն իրականացրել են Միացյալ Նահանգների և Նիգերիայի զինված ուժերը։
Ռազմական գործողության թիրախում է եղել «ԻՊ» երկրորդ հրամանատար Աբու-Բիլալ ալ-Մինուկին, ում ԱՄՆ նախագահը բնութագրել է որպես աշխարհի ամենաակտիվ ահաբեկիչներից մեկը։ Նրա մահվան հանգամանքների և գործողության անցկացման հստակ վայրի վերաբերյալ այլ մանրամասներ պաշտոնապես դեռևս չեն հաղորդվում։
Վաշինգտոնի գնահատմամբ՝ այս բարձրաստիճան զինյալի ոչնչացումից հետո ահաբեկչական խմբավորման գլոբալ գործունեությունն ու ակտիվությունը զգալիորեն անկում են ապրել։ Փորձագետները նշում են, որ սա վերջին շրջանում ծայրահեղական կառույցների դեմ մղվող պայքարի ամենաազդեցիկ հարվածներից է։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանում է
Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է ու պատրաստվում է մեկնել Հայաստանից․ հայտնում է Aysor.am...
Բրիտանական կործանիչները խոցել են ռուսական ԱԹՍ-ներ. իրավիճակի սրում
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon FGR4 կոր...
Պուտինը` Հայաստանի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եթե որոշումը օգուտ բերի հայ ժողովրդին, Ռուսաստանը չի առարկի, փոխանց...
Ներկայացնում ենք ծրագիր, որը մեր երկիրը փոխելու է. Նարեկ Կարապետյան
Պետք է ուժեղացնենք մեր երկիրը, ներկայացնում ենք ծրագիր, որը մեր երկիրը փոխելու է: Սիսիանում հայտարարել է «Ուժեղ Հայաստան...