Վարորդներին համատարած տուգանում են. ՆԳ նախարարի նոր որոշում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Օրաթերթը տեղեկություններ է ստանում այն մասին, որ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հրամանով իրականացվում է ուժեղացված ծառայություն ճանապարհային ոստիկանության գծով։ Ըստ նույն տեղեկությունների՝ ուժեղացված հսկողության շրջանակում վարորդներին կանգնեցնում են առանց նախապես իրազեկման կամ կանխարգելիչ ակցիաների և անմիջապես տուգանում՝ մասնավորապես տեխնիկական զննություն չանցնելու, ինչպես նաև ճանապարհային այլ իրավախախտումների համար։
Շատ վարորդների շրջանում դժգոհություն է առաջացել՝ կապված այն հանգամանքի հետ, որ վերահսկողությունը հաճախ ընկալվում է ոչ թե որպես կանխարգելիչ միջոց, այլ բացառապես տուգանքների կիրառմանն ուղղված գործընթաց։
Մինչդեռ վերահսկողական միջոցառումները պետք է լինեն ոչ միայն պատժիչ, այլ նաև իրազեկող և կանխարգելող՝ նվազեցնելով անակնկալ տուգանքների և սոցիալական լարվածության ռիսկերը։ Սակայն, վարորդների պնդմամբ, պարեկային ծառայության աշխատակիցները կոնկրետ ժամերի և կոնկրետ վայրերում գաղտնի հսկողություն են իրականացնում՝ գերնպատակ ունենալով ամեն գնով տուգանել վարորդներին։
Կարճ ասած՝ նախընտրական Հայաստանում քաղաքացին վերածվել է տուգանքի «մատերիալի»»,-գրում է օրաթերթը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
Նմանատիպ հոդվածներ
Հանտավիրուսը տարածվում է․ Ուկրաինայում մահվան դեպքեր են արձանագրվել
Ուկրաինայի Չեռնիգովի մարզի Սեմյոնովսկի շրջանում տեղակայված սահմանապահների շրջանում հանտավիրուսային վարակի տարածման և մահ...
Տարիներ ձգվող գարշահոտություն. բնակիչները դժգոհում են «Առողջ սունկ» ՍՊԸ-ի գործունեությունից. ՀԵՏՔ
Կոտայքի մարզի Նուռնուս բնակավայրի ամառանոցային թաղամասի բնակիչները դժգոհում են «Առողջ սունկ» ՍՊԸ-ի գործունեության հետևան...
12 տարի առաջ կորած շունը վերադարձել է տիրոջ մոտ. People
Սիեռա անունով տասներեքամյա հասկին, միկրոչիպի շնորհիվ, տասը տարուց ավելի տևած բաժանումից հետո նորից իր տիրոջ հետ է, այս մ...
ԱՀԿ-ն հայտնաբերված նոր վիրուսի` «Հանտավիրուս»-ի ախտանշանների և ռիսկերի մասին
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ հանտավիրուսը ն...