Ընտանեկան բռնության դեպքերի մասին հաղորդումներն ավելացել են
Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերի մասին հաղորդումների թիվն աճել է։ Այս մասին 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներն ամփոփող ասուլիսում հայտնել է ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։
Նրա խոսքով՝ անցած տարի և 2026 թվականի առաջին 6 ամիսներին ընտանեկան բռնության դեպքերի աճը հիմնականում պայմանավորված է նրանով, որ բռնության ենթարկված անձինք ավելի հաճախ են դիմում ոստիկանություն։
«Սա վկայում է դրական երևույթի մասին, որ ոստիկանության նկատմամբ կա վստահություն և բռնության ենթարկված անձինք դիմում են ավելի շատ, քան նախկինում»,- ասել է Մկրտչյանը։
Փոխնախարարը նշել է, որ ընտանեկան բռնության դեմ պայքարի ոլորտում, այդ թվում՝ դատաիրավական համակարգում, որոշ խնդիրներ են արձանագրվել։ Դրանք, ըստ նրա, ներկայացվում են դատախազությանն ու իրավապահ համակարգի մյուս գործընկերներին։
Մկրտչյանի խոսքով՝ առաջիկայում նախատեսվում է նաև ներկայացնել օրենսդրական առաջարկներ։
Արմեն Մկրտչյանն անդրադարձել է նաև ճանապարհային անվտանգության վիճակագրությանը։
Նրա խոսքով՝ արդեն 2,5 տարի է՝ Հայաստանում ավտովթարների հետևանքով զոհերի թիվը նվազում է։
«Արդեն 2,5 տարի է, որ ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի թիվը Հայաստանի Հանրապետությունում նվազում է, սա շատ մեծ ձեռքբերում է, այս աշխատաոճը պետք է շարունակել ու պահպանել»,- ասել է փոխնախարարը։
Նա նշել է, որ Պարեկային ծառայությունը շարունակում է զարգանալ և դեր ունի ոչ միայն ճանապարհային երթևեկության անվտանգության, այլև հանցագործությունների հայտնաբերման գործում։
Փոխնախարարը խոսել է նաև քրեական ոստիկանության աշխատանքների մասին՝ ընդգծելով համացանցում հանցագործությունների կանխարգելման և բացահայտման անհրաժեշտությունը։
Նրա խոսքով՝ ոստիկանությունը պետք է օգտագործի նաև թվային և տեխնոլոգիական գործիքներ։
Մկրտչյանը հայտնել է, որ առաջիկայում Հայաստանում կստեղծվի կիբերլաբորատորիա։ Նրա խոսքով՝ այն հնարավորություն կտա բարձրացնել համացանցային և թվային հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետությունը։
Նմանատիպ հոդվածներ
Վերին Լարսում տարհանել են մաքսակետի ամբողջ անձնակազմին
Վրաց-ռուսական սահմանին գտնվող «Դարիալի» մաքսակետում՝ Վերին Լարսում, գործարկվել է տարերային աղետների վաղ նախազգուշացման ա...
Որքան պետք է վճարել նոր անձնագրի և նույնականացման քարտի համար․ հայտնի են գները
Աշնանից Հայաստանում կսկսեն տրամադրել նոր կենսաչափական փաստաթղթեր։ Այս մասին հայտնել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծա...
Մայրության նպաստից մինչև հիփոթեքի մարում․ ինչ աջակցություն է պետությունը տալիս երեխա ունեցող ընտանիքներին
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է երեխայի ծննդով պայմանավորված պետական աջակցության հիմնակա...
Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդին արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը
Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդին, հայտարարությունն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Հայաստանի Հանրապե...