ԱՀԿ-ն հայտնաբերված նոր վիրուսի` «Հանտավիրուս»-ի ախտանշանների և ռիսկերի մասին
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ հանտավիրուսը նոր COVID-19 չէ։
X սոցիալական հարթակի իր էջում ԱՀԿ ղեկավարը դիմել է Տեներիֆեի բնակիչներին՝ անդրադառնալով MV Hondius նավում հայտնաբերված Andes հանտավիրուսի շտամին։ Նա ընդգծել է, որ չնայած իրավիճակի լրջությանը, հանրային առողջապահությանը սպառնացող ներկայիս վտանգը ցածր է գնահատվում։ Գեբրեյեսուսը նշել է, որ թեև «համաճարակ» եզրույթը մարդկանց մոտ արթնացնում է 2020 թվականի պանդեմիայի հիշողությունները, սակայն սա նոր կորոնավիրուս չէ։
Ըստ ԱՀԿ ղեկավարի՝ կազմակերպության կողմից իրականացված պատասխանատու գնահատումը ցույց է տալիս, որ Տեներիֆեի բնակիչների բնականոն կյանքի համար ռիսկերը ցածր են։ Ներկա պահին նավում հիվանդության ախտանշաններ ունեցող անձինք չկան։
«ԱՀԿ փորձագետներն աշխատում են նավի վրա, ապահովված են բժշկական պարագաներով, իսկ Իսպանիայի իշխանությունները մշակել են ուղևորների անվտանգ տարհանման փուլային պլան։ Ըստ պլանի՝ ուղևորներին կտեղափոխեն Գրանադիլյա արդյունաբերական նավահանգիստ, որը գտնվում է բնակավայրերից հեռու, որից հետո փակ և հսկվող տրանսպորտով, ամբողջությամբ վերահսկվող երթուղով նրանց կուղարկեն ուղիղ իրենց երկրներ»,- հայտնել է նա։
Գլխավոր տնօրենը հավաստիացրել է, որ բնակիչների և ուղևորների միջև որևէ շփում չի նախատեսվում։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում աճում է մշտական բնակչության թիվը
Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը, որը հաշվարկվել է 2022 թվականի մարդահամարի հիման վրա իրականացվող ընթացիկ հաշվառմ...
Նազենի Հովհաննիսյանը` «Հանրային հեռուստաընկերություն»-ից հեռանալու պատճառների մասին. սև ցուցակում եմ
Հանրայինն ունի արվեստագետների սև ցուցակ, կոնկրետ մարդկանց մուտքը արգելված է Հանրային, այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցո...
Վաղվանից միակողմանի երթևեկություն՝ մայրաքաղաքի որոշ փողոցներում
Ապրիլի 17-ից Ղազար Փարպեցի փողոց 4 հասցեից մինչև Ղազար Փարպեցու – Արամի փողոցների խաչմերուկ երթևեկությունը կկազմակերպվի...
QR կոդերի դրոշմավորման պատճառով` 5-7%-ով թանկացնում են ապրանքների ինքնարժեքը. ահազանգ
Հայաստանում ապրանքների նույնականացման QR կոդերով դրոշմավորման համակարգը, որը ներկայացվում է որպես ստվերի դեմ պայքարի և Ե...