Հասարակություն

Հայտնի են Հայաստանի ամենապահանջված բուհերը

Հայտնի են Հայաստանի ամենապահանջված բուհերը
Երևանի պետական համալսարանը 2026 թվականի ընդունելության ընթացքում դիմորդների շրջանում ամենապահանջված բուհն է։ Այս մասին հայտնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ օգոստոսյան…

Երևանի պետական համալսարանը 2026 թվականի ընդունելության ընթացքում դիմորդների շրջանում ամենապահանջված բուհն է։ Այս մասին հայտնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ օգոստոսյան խորհրդակցությունների ընթացքում ներկայացնելով բուհերի գրավչության ցուցանիշները։



Դիմումների թվով երկրորդ տեղում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն է, իսկ երրորդում՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը։




Այս տարի Հայաստանի բուհեր ընդունվել է 9620 դիմորդ։




2026 թվականի ընդունելության համար կառավարությունը բուհերին հատկացրել էր 12 720 տեղ։ Դրանցից 2133-ը նախատեսված էր անվճար, իսկ 10 587-ը՝ վճարովի ուսուցման համար։




Ընդունված 9620 դիմորդներից 1875-ը, այդ թվում՝ պահուստային և նպատակային տեղերով, ընդունվել են անվճար հիմունքներով, իսկ 7799-ը՝ վճարովի։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250