Պատահարներ

Մալիշկայի «ուրվականին» դեռ չեն հայտնաբերել

Մալիշկայի «ուրվականին» դեռ չեն հայտնաբերել
Վայոց ձորի Մալիշկա բնակավայրում բնակիչների շրջանում անհանգստություն առաջացրած դիմակավորված անձը դեռ չի հայտնաբերվել։ Որոնողական աշխատանքները շարունակվում են։ Այս մասին 2026 թվականի առաջին կիսամյակի…

Վայոց ձորի Մալիշկա բնակավայրում բնակիչների շրջանում անհանգստություն առաջացրած դիմակավորված անձը դեռ չի հայտնաբերվել։ Որոնողական աշխատանքները շարունակվում են։

Այս մասին 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներն ամփոփող ասուլիսում հայտնել է ՆԳՆ ոստիկանության պետ Կամո Ցուցուլյանը՝ պատասխանելով Մալիշկայի «ուրվականի» մասին լրագրողի հարցին։




«Մալիշկայի դեպքը մեզ հայտնի է, աշխատում ենք այդ ուղղությամբ, ոստիկանության բոլոր ստորաբաժանումները ընդգրկված են նշված անձի հայտնաբերման ուղղությամբ: Հայտնաբերման դեպքում հանրությանը կիրազեկենք»,- ասել է Ցուցուլյանը։



Հարցին, թե ինչու են որոնողական աշխատանքները երկարում և ինչու մինչ այժմ չի հաջողվել հայտնաբերել գյուղի բնակիչներին անհանգստացնող անձին, ոստիկանապետը պատասխանել է, որ նման դեպքեր էլ են լինում։




Ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ Մալիշկայում որոշ ժամանակ է՝ անհանգիստ իրավիճակ է ստեղծվել։ Բնակիչների խոսքով՝ գիշերային ժամերին գյուղում հայտնվում է դիմակավորված անհայտ անձ, որը քարեր է նետում բնակելի տների ուղղությամբ, վնասում պատուհաններն ու դռները, քարերով հարվածում տնակներին և վախեցնելու գործողություններ կատարում։




Ոստիկանությունը շարունակում է անձի հայտնաբերման ուղղությամբ աշխատանքները։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250