Պատահարներ

12 տարի առաջ կորած շունը վերադարձել է տիրոջ մոտ. People

Ofelya
12 տարի առաջ կորած շունը վերադարձել է տիրոջ մոտ. People

Սիեռա անունով տասներեքամյա հասկին, միկրոչիպի շնորհիվ, տասը տարուց ավելի տևած բաժանումից հետո նորից իր տիրոջ հետ է, այս մասին տեղեկացնում է  People ամսագիրը:


Հրատարակության տվյալներով՝ հասկին անհետացել է 2014 թվականին, երբ նրա տերը Նյու Մեքսիկոյից տեղափոխվել է Տեխաս։ Ավելի քան 12 տարի փողոցում անցկացնելուց հետո՝  շունը հայտնվել է կացարանում։ Նրան գտել են Ֆլորիդայում՝ տնից ավելի քան 2,2 հազար կիլոմետր հեռավորության վրա։


Կացարանի աշխատակիցները Սիեռայի մոտ հայտնաբերել են ներպատվաստված միկրոչիպ։ Չնայած շունը գտնվել է ծայրահեղ վատ վիճակում, սակայն չիպի տվյալների միջոցով հաջողվել է կապ հաստատել տղամարդու հետ։ Տերը, ով այլևս հույս չուներ տեսնել իր ընտանի կենդանուն, շուտով կարողացել է հասկիին տուն վերադարձնել։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250