Տարիներ ձգվող գարշահոտություն. բնակիչները դժգոհում են «Առողջ սունկ» ՍՊԸ-ի գործունեությունից. ՀԵՏՔ
Կոտայքի մարզի Նուռնուս բնակավայրի ամառանոցային թաղամասի բնակիչները դժգոհում են «Առողջ սունկ» ՍՊԸ-ի գործունեության հետևանքով աղտոտված օդից։ Ընկերության տնօրենն ասում է՝ Նուռնուսում աշխատում են միայն ձմռան ամիսներին, այս պահին արտադրությունը չի գործում, բայց պատրաստ են լսել բնակիչների բողոքը և մինչեւ հաջորդ ձմեռ մոնիթորինգ անել, գրում է «Հետք»-ը։
Նուռնուսում տիրող գարշահոտությունից բնակիչներին վաղուց են բողոքում։ Դեռևս 2014թ. նրանք բողոքի ակցիա էին իրականացրել՝ քարերով փակելով արտադրամաս տանող ճանապարհը։ Դեռ այդ ժամանակ ընկերության տնօրենը վստահեցրել էր՝ ֆիլտրացիայի բարելավման աշխատանքներ են իրականացնում, երկու ամսվա ընթացքում գարշահոտությունը կնվազի և բնակիչներին այլեւս չի անհանգստացնի։ Այս մասին գրում է Հետքը:
2015թ. վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել էր «Առողջ սունկ» ընկերության արտադրամասեր, ծանոթացել հումքի արտադրամասի պատճառով մթնոլորտային օդի աղտոտման խնդրին: Ընկերության ղեկավարությունը հայտնել էր, որ հումքի արտադրամասում ներդրվել են նոր տեխնոլոգիաներ, որոնց շնորհիվ օդի աղտոտվածության հարցը որոշ չափով լուծվել է:
«Եթե ֆիլտրերի տեղադրումն էլ չնպաստի տհաճ հոտի վերացմանը, ապա այլընտրանք չունենք՝ արտադրամասը կփակվի: Մեր քաղաքացիների առողջությունն ավելի թանկ է մեզ համար»,- հայտնել էր Հովիկ Աբրահամյանը։
Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն էլ համոզմունք էր հայտնել, որ կարճ ժամանակ անց բոլոր խնդիրները կլուծվեն, և տհաճ հոտը կվերանա:
Սակայն գարշահոտությունը չվերացավ, 2018-ին Նուռնուսի բնակիչները կրկին փակեցին «Առողջ սունկ» ՍՊԸ-ի արտադրամասի ճանապարհը: Իսկ 2019-ին Կառավարությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ ասվում էր՝ սնկի կոմպոստն արդեն Ջրաբերում են մշակում՝ բնակելի վայրից 3կմ հեռավորության վրա, Նուռնուսն ազատվել է գարշահոտությունից։
Նուռնուսի բնակիչ Արգինա Անտոնյանը նշում է՝ թեև մի քանի տարի առաջ գարշահոտությունը նվազել էր, հիմա բնակավայրում նորից նույն վատ օդն է։
«Շատ վատ հոտ ա գալիս թե՛ ցերեկը, թե՛ գիշերը։ Հնարավոր չի շնչել, լուսամուտ բացել չենք կարողանում։ Լինում ա, որ հյուրեր ենք ունենում, մեկ էլ նենց ա հոտը տալիս, որ սաղ բերանները փակում, գնում են։ Անընդհատ բողոքել ենք, հիմա հույսներս լրատվամիջոցն է»,- ասում է տիկին Արգինան։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
Նմանատիպ հոդվածներ
12 տարի առաջ կորած շունը վերադարձել է տիրոջ մոտ. People
Սիեռա անունով տասներեքամյա հասկին, միկրոչիպի շնորհիվ, տասը տարուց ավելի տևած բաժանումից հետո նորից իր տիրոջ հետ է, այս մ...
ԱՀԿ-ն հայտնաբերված նոր վիրուսի` «Հանտավիրուս»-ի ախտանշանների և ռիսկերի մասին
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ հանտավիրուսը ն...
Հայաստանում աճում է մշտական բնակչության թիվը
Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը, որը հաշվարկվել է 2022 թվականի մարդահամարի հիման վրա իրականացվող ընթացիկ հաշվառմ...
Նազենի Հովհաննիսյանը` «Հանրային հեռուստաընկերություն»-ից հեռանալու պատճառների մասին. սև ցուցակում եմ
Հանրայինն ունի արվեստագետների սև ցուցակ, կոնկրետ մարդկանց մուտքը արգելված է Հանրային, այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցո...