Մաքսիմում ծրագիրը իշխանափոխություն անելն է․ Հայկ Մարության
«Նոր ուժ» կուսակցությունն իր քարոզարշավն է իրականացնում Շենգավիթ վարչական շրջանում։
Կուսակցության ղեկավար և վարչապետի թեկնածու Հայկ Մարությանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով խորհրդարան անցնելու իրենց շանսերի մասին, նշել է.
«Բնականաբար, ինչ-որ թվեր, տոկոսներ ասելը անշնորհակալ գործ է, բայց վստահ եմ, որ մենք մեր մինիմում ծրագիրը իրականացնելու ենք։ Մենք ունենք երկու ծրագիր՝ մինիմում և մաքսիմում, մինիմումը խորհրդարանում ներկայացված լինելն է, որպեսզի մեր ծրագրերը կարողանանք առաջ տանել։ Այսինքն ինչի համար, որ մարդիկ իրենց ձայնը մեզ են տալիս։ Իսկ մաքսիմում ծրագիրը իշխանափոխություն անելն է, որպեսզի և այսօրվա իշխանությունը այլևս չգործի և դադարի իր սխալ ճանապարհը։ Ըստ մեզ, դա լրիվ սխալ ճանապարհ է, որ տանում են այսօր մեր իշխանությունները և երկրորդը, որ մենք մեր ծրագրերը ավելի արագ կարողանանք կյանքի կոչել»,- ասել է նա։
Մարությանը հայտարարել է, որ ոչ մի դեպքում չեն համագործակցի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ և Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ուժի հետ. «Խոսքը, բնականաբար, վերաբերում է այն դեպքին, եթե իրենք լոկոմոտիվներ են։ Այդ չհամագործակցելը պայմանավորված չէ նրանով, որ ինչ-որ բանի մեկը սիրուն է մյուսը գեշ է, կամ մեկի աչքերն են սիրուն, մյուսինը՝ ոչ։ Դրդապատճառները մաքուր քաղաքական են. «Քաղաքացիական պայմանագրի» հետ երեք տարի աշխատել ենք և հասկանում ենք, որ մեր ծրագրերը իրենց հետ չենք կարող իրականացնել, անիմաստ է այդ համագործակցությունը, և շատ-շատ բաներ մեզ դուր չեն գալիս իրենց արածներից։ Քոչարյանի գլխավորած ուժի դեպքում ևս քաղաքական են պատճառները. մենք տեսել ենք իրենց աշխատանքը 10 տարվա ընթացքում, և մեր ծրագրերի հետ բացարձակ ոչ մի կապ չունեն այն ամենը, ինչ կատարվում էր իրենց ժամանակում», - հավելել է Մարությանը։
Նշենք, որ խորհրդարանական ընտրությունները կայանալու են հունիսի 7–ին։ Ընտրություններին մասնակցում է 19 քաղաքական ու՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ «Նոր ուժ» կուսակցության համարը 5–րդն է։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանում է
Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է ու պատրաստվում է մեկնել Հայաստանից․ հայտնում է Aysor.am...
Բրիտանական կործանիչները խոցել են ռուսական ԱԹՍ-ներ. իրավիճակի սրում
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon FGR4 կոր...
Պուտինը` Հայաստանի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եթե որոշումը օգուտ բերի հայ ժողովրդին, Ռուսաստանը չի առարկի, փոխանց...
Նիկոլ Փաշինյանը գրառում է արել. նա չի մեկնի Մոսկվա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել, ըստ որի`«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մայիսի 8–ի եւ 9–ի քարոզարշավ...