ՀՀ-ն կայուն պետություն է անհանգիստ տարածաշրջանում. ԵԱՀԿ գլխավոր քարտուղար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրիօղլուին։
Վարչապետը ողջունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի այցը Հայաստան՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։ Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստան–ԵԱՀԿ համագործակցության շարունակական զարգացումը, այդ թվում՝ տարբեր ոլորտներում Հայաստանի կարողությունների ամրապնդմանն ուղղված ծրագրերի իրականացման միջոցով։
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը շնորհավորել է վարչապետին գագաթնաժողովի անցկացման առիթով և նշել, որ այն վկայում է Հայաստանի նկատմամբ միջազգային մեծ ուշադրության մասին։ Ֆերիդուն Սինիրիօղլուի խոսքով՝ Հայաստանը կայուն պետություն է անհանգիստ տարածաշրջանում, ինչը նաև վարչապետ Փաշինյանի և ՀՀ Կառավարության աշխատանքի արդյունքն է։ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը հավելել է, որ ամեն անգամ Երևան ժամանելիս տպավորվում է Հայաստանի արձանագրած առաջընթացով։
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան–ԵԱՀԿ համագործակցության օրակարգի, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանն ուղղված նախագծերին։
Նմանատիպ հոդվածներ
Հարվածներ կհասցվեն. Պենտագոնի նախազգուշացումը` Իրանին
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Թեհրանի կողմից խաղաղության գործարքը մերժելու պարագայում ԱՄՆ-ն կշարունակի...
Նիկոլ Փաշինյանը դատապարտել է Թուրքիայի դրոշի այրումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակնհայտորեն սադրիչ և լարվածություն հրահրող վարքագիծ է համարում Հայոց ցեղասպանության տարելիցի...
Մենք միավորվել ենք, որովհետև լսել ենք ձեզ. Արման Բաբաջանյան
«Մենք միավորվել ենք, որովհետև լսել ենք ձեզ, եկել ենք, որպեսզի ձեր ձայնը վերջապես հնչի խորհրդարանում»,- ֆեյսբուքյան իր էջ...
ԱՄՆ-ն հայտնել Իրանի հետ զինադադարի ավարտի ամսաթիվը. Ynet
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել Իրանի հետ զինադադարի ռեժիմը երկարաձգել մինչև ապրիլի 26-ը։ Այս մասին հ...
