Զելենսկին պատժամիջոցներ կկիրառի Իսրայելի դեմ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպառնացել է պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ՝ Դոնբասից հացահատիկով բեռի ընդունման համար։
Խոսքը վերաբերում է Իսրայելի նավահանգստի կողմից Դոնբասից ուղարկված հացահատիկով բեռի ընդունմանը։ Զելենսկին նշել է, որ դա չի կարող դիտարկվել որպես մասնավոր բիզնես, քանի որ Իսրայելի իշխանությունները պարտավոր են տեղեկացված լինել երկրի նավահանգիստներ ժամանող նավերի և դրանց բեռների մասին։
«Դա չի կարող լինել մասնավոր բիզնես։ Իսրայելի իշխանությունները չեն կարող չիմանալ, թե որ նավերն են և ինչ բեռով ժամանում երկրի նավահանգիստներ»,- հայտարարել է նա։
Ըստ նախագահի՝ մշակվող պատժամիջոցների փաթեթը թիրախավորելու է այն փոխադրողներին, ընկերություններին և անհատներին, որոնք ներգրավված են այդ մատակարարումներում։
«Ուկրաինան, մեր հետախուզական ծառայություններից ստացված տեղեկատվության հիման վրա, պատրաստում է համապատասխան պատժամիջոցների փաթեթ, որը կընդգրկի ինչպես նրանց, ովքեր անմիջապես տեղափոխում են այդ հացահատիկը, այնպես էլ այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, որոնք փորձում են վաստակել նման հանցավոր սխեմայի վրա։ Մենք նաև դա կհամաձայնեցնենք եվրոպական գործընկերների հետ, որպեսզի համապատասխան անձինք ներառվեն եվրոպական պատժամիջոցների ռեժիմներում»,- գրել է Զելենսկին։
Նմանատիպ հոդվածներ
Հարվածներ կհասցվեն. Պենտագոնի նախազգուշացումը` Իրանին
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Թեհրանի կողմից խաղաղության գործարքը մերժելու պարագայում ԱՄՆ-ն կշարունակի...
Նիկոլ Փաշինյանը դատապարտել է Թուրքիայի դրոշի այրումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակնհայտորեն սադրիչ և լարվածություն հրահրող վարքագիծ է համարում Հայոց ցեղասպանության տարելիցի...
Մենք միավորվել ենք, որովհետև լսել ենք ձեզ. Արման Բաբաջանյան
«Մենք միավորվել ենք, որովհետև լսել ենք ձեզ, եկել ենք, որպեսզի ձեր ձայնը վերջապես հնչի խորհրդարանում»,- ֆեյսբուքյան իր էջ...
ԱՄՆ-ն հայտնել Իրանի հետ զինադադարի ավարտի ամսաթիվը. Ynet
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել Իրանի հետ զինադադարի ռեժիմը երկարաձգել մինչև ապրիլի 26-ը։ Այս մասին հ...
