Դոնալդ Թրամփը` Պուտինի հետ շփումների մասին
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Ռուսաստանի նախագահի հետ ունեցած զրույցը, սակայն չի հանրայնացրել դրա մանրամասները։
Թրամփը նշել է, որ հրաժարվում է բացահայտել Վլադիմիր Պուտինի հետ վերջին խոսակցության բովանդակությունը, բայց փաստել է, որ կապ է պահպանում և՛ նրա, և՛ Վոլոդիմիր Զելենսկու հետ։
Նախկին նախագահի խոսքով՝ ինքը կարգավորել է ութ պատերազմ, իսկ այս հակամարտությունն իրեն թվում էր ամենապարզը։ Նա հույս է հայտնել, որ Ռուսաստանի ու Ուկրաինայի հետ կապված իրավիճակը կկարգավորվի, քանի որ իրենք աշխատում են այդ ուղղությամբ։
Բացի այդ, Թրամփը շեշտել է, որ բանակցություններին խոչընդոտում է կողմերի միջև առկա լարվածությունը։ Նա Պուտինի և Զելենսկու միջև եղած ատելությունն անվանել է «աբսուրդային» ու «խենթություն»՝ հավելելով, որ ատելությունը վատ գործոն է ինչ-որ հարց կարգավորելու փորձի ժամանակ։ Այդուհանդերձ, նա վստահություն է հայտնել, որ հանգուցալուծումը տեղի կունենա։
Նմանատիպ հոդվածներ
Հարվածներ կհասցվեն. Պենտագոնի նախազգուշացումը` Իրանին
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Թեհրանի կողմից խաղաղության գործարքը մերժելու պարագայում ԱՄՆ-ն կշարունակի...
Նիկոլ Փաշինյանը դատապարտել է Թուրքիայի դրոշի այրումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակնհայտորեն սադրիչ և լարվածություն հրահրող վարքագիծ է համարում Հայոց ցեղասպանության տարելիցի...
Մենք միավորվել ենք, որովհետև լսել ենք ձեզ. Արման Բաբաջանյան
«Մենք միավորվել ենք, որովհետև լսել ենք ձեզ, եկել ենք, որպեսզի ձեր ձայնը վերջապես հնչի խորհրդարանում»,- ֆեյսբուքյան իր էջ...
ԱՄՆ-ն հայտնել Իրանի հետ զինադադարի ավարտի ամսաթիվը. Ynet
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել Իրանի հետ զինադադարի ռեժիմը երկարաձգել մինչև ապրիլի 26-ը։ Այս մասին հ...