Այս պահի դրությամբ քանի քաղաքական ուժ է փաստաթղթերը ներկայացրել ԿԸՀ
Այսօր 18։00-ին ավարտվում է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար առաջադրվելու ժամկետը։ ԿԸՀ մամուլի խոսնակ Սեդա Ղուկասյանը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում թվարկեց բոլոր այն ուժերի անվանումները, որոնք մինչ այս պահը ԿԸՀ են ներկայացրել իրենց փաստաթղթերի փաթեթը։
Ըստ այդմ՝ ընտրությանը մասնակցելու հայտ են ներկայացրել՝
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը,
ԲՀԿ-ն,
Հայաստանի շնորհապետական կուսակցությունը,
«Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցություն,
«Ուժեղ Հայաստան» դաշինք,
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն,
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն,
«Միասնության թևեր»,
Ազգային ժողովրդավարական բևեռ համահայկական կուսակցությունը։
Այսօր ԿԸՀ դիմում է ներկայացրել նաև «Հայաստան» դաշինքը։ Նշենք, որ ԿԸՀ–ից ձևաթղթեր են վերցրել 23 քաղաքական ուժեր։
Հիշեցնենք, որ ընտրական ցուցակների գրանցումը կկատարվի մինչև մայիսի 3-ը, այսինքն՝ փաստացի մայիսի 4-ին վերջնականորեն պարզ կլինի, թե քանի քաղաքական ուժ է ստացել ընտրություններին մասնակցելու իրավունք: Պաշտոնապես բոլոր ցուցակները ԿԸՀ կայքում կհրապարակվեն մինչև մայիսի 6-ը:
Նախընտրական քարոզչությունն սկսվելու է մայիսի 8-ից և կշարունակվի մինչև հունիսի 5-ի ժամը 24:00-ն: