Գյուլագարակում զանգվածային խուզարկություններ են, բերման են ենթարկվել «Ուժեղ Հայաստանի» աջակիցները. «Ազատության»
Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Գյուլագարակ և Կուրթան գյուղերում այս պահին զանգվածային խուզարկություններ են իրականացվում՝ «Ազատության» տեղեկություններով:
Բերման է ենթարկվել Գյուլագարակի նախկին գյուղապետ, Հանրապետական կուսակցության նախկին անդամ Մհեր Գևորգյանը: Նրա որդին Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրացուցակում է, իսկ Գևորգյանը քաղաքական ուժի աջակիցներից է:
Տեղեկություններ կան, որ խուզարկություններ են իրականացվել նաև Գյուլագարակի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Վրույր Այվազյանի բնակարանում: Նրա հետ այս պահին հնարավոր չէ կապ հաստատել: Հայտնի չէ՝ նա բերման է ենթարկվել, թե ոչ, և արդյոք կան ձերբակալվածներ:
Ավելի ուշ Քննչական կոմիտեից «Ազատությանը» հայտնեցին, որ Լոռու մարզային քննչական վարչությունում հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն հարկադրելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվում են քննչական գործողություններ:
Ըստ տեղեկությունների ՝ ևս երկու հոգի՝ «Ապրելու երկիր» կուսակցության անդամներ, ներկայումս «Ուժեղ Հայաստանի» աջակիցներ Վահե Դավթյանը և Արսեն Միկոյանը, բերման են ենթարկվել: Քննչական կոմիտեն դեռևս չի հայտնում, թե նրանք ինչ կարգավիճակ ունեն, սակայն հայտնի է, որ նրանց տեղափոխել են Սպիտակի և Ստեփանավանի ոստիկանության բաժանմունքներ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են բերման ենթարկում «ՈՒժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին
Ինչպես են բերման ենթարկում «ՈՒժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար ՂումաշյանինԱվելի վաղ հայտնել էինք, որ բերման է ենթ...
Մեդվեդևը` Հայաստանի` «զզվելի մակաբույծներին» հնարավոր միանալու մասին
Եվրամիությունը վերածվում է Ռուսաստանի նկատմամբ թշնամական ռազմական դաշինքի, որն ավելի վատ է, քան ՆԱՏՕ-ն։ Այս կարծիքը հայտ...
Ալիևի հայտարարությունը` Հայաստանի և Ադրբեջանի մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ավելի քան 80,000 մարդ արդեն վերադարձել է Ղարաբաղ և «Արևելյան Զանգեզուր»։Ա...
Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է Օնիկ Գասպարյանի հայտարարությանը
44-օրյա պատերազմի օրերին ԶՈւ ԳՇ պետի պաշտոն զբաղեցրած Օնիկ Գասպարյանն առաջարկել է ԱԺ փակ ձևաչափի պայմաններում պատասխանել...