ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռոմանոս Պետրոսյանը` ՀԷՑ-ի աշխատակիցների աշխատանքից ազատման մասին
ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ընկերության աշխատակիցների ազատման հրամանների վիճարկմանն ու դատական գործընթացներին:
Ապրիլի 22-ին Ռոմանոս Պետրոսյանը նշել է, որ ՀԷՑ-ից հեռացվել են միայն այն աշխատակիցները, որոնք տարբեր օղակներում ուղղակի կամ անուղղակի կերպով առնչություն են ունեցել ֆինանսատնտեսական մեքենայությունների առերևույթ հանցակազմի փաստերի հետ: Ըստ նրա՝ աշխատանքից ազատվել են նաև այն անձինք, ովքեր տվյալ պաշտոններում չեն եղել կոմպետենտ և չեն վայելել իր ու իր թիմի հայեցողական վստահությունը:
Անդրադառնալով շուրջ երեք տասնյակ աշխատակիցների ազատման հրամանների անվավեր ճանաչմանը և հարյուրավոր միլիոն դրամների հասնող բռնագանձումներին՝ ժամանակավոր կառավարիչը հայտնել է, որ առկա են մի քանի տասնյակ դատական գործեր: Նա շեշտել է, որ դեռևս չկա որևէ վճիռ, որով դատարանը կպարտադրեր աշխատողի վերականգնումը. բոլոր դեպքերում կայացվել են փոխհատուցման որոշումներ: Պետրոսյանը հավելել է, որ բոլոր վճիռները բողոքարկվել են վերաքննիչ ատյաններում՝ ընդգծելով, որ ազատվածները ևս մեր քաղաքացիներն են, և պետությունը հանձնառու է նրանց համար:
Հարցին, թե ում հաշվին են կատարվելու այդ վճարումները, Ռոմանոս Պետրոսյանը պատասխանել է, որ բոլոր միջոցները պատկանում են բացառապես ՀԷՑ-ին, իսկ ընկերության բյուջեն ձևավորվում է հանրության ու բաժանորդների կողմից կատարված վճարումներից:
Նմանատիպ հոդվածներ
ԿԲ-ի պարզաբանումը 500 դրամանոցների հետ կապված
2025 թ. ապրիլի 28-ին Կենտրոնական բանկը հայտարարել էր, որ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշման համաձայն՝ 2026 թ. ապրիլի 1...
Լավ լուր ոստիկանության ծառայողների համար` կապված հիփոթեքային վարկերի հետ
Կառավարությունը հավանություն է տվել ՆԳՆ նախաձեռնությանը, որով Ոստիկանության ծառայողներին հնարավորություն կտրվի արտոնյալ...
Վարորդական իրավունքի քննությունների կարգում նախատեսվում են փոփոխություններ
Ներքին գործերի նախարարությունը ներկայացրել է Կառավարության որոշման փոփոխությունների նախագիծ, որով նախատեսվում է վարորդակ...
Մի շարք անձանց ձերբակալություններ Մանկավարժական համալսարանում
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով ձերբակալվել են մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը, նրա...